Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 75

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ Արաբական երկրներում և մասնավորապես Եգիպտոսում ընթացող որակապես նոր քաղաքական զարգացումների նկատմամբ ԱՄՆ-ի դրական դիրքորոշման մասին է վկայում նաև աննախադեպ թափանցիկ և անաչառ խորհրդարանական ընտրություններին հաջորդած այլընտրանքային նախագահա- կան ընտրությունների արդյունքների հավանությունը: Առհա- սարակ Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը սառը պատե- րազմի ավարտից հետո պարբերաբար արծարծում էին Մեր- ձավոր Արևելքի որոշ երկրների հասարակական-քաղաքական համակարգերի արդիականացման անհրաժեշտության մասին: Արդարացի լինելու համար պետք է նշել, որ սկսած XX դ. 80-90-ական թվականներից՝ համաշխարհայնացման գործըն- թացների համատեքստում արաբական մի շարք երկրների կող- մից քաղաքական համակարգի արդիականացման քայլեր էին նախաձեռնվում, մասնավորապես ստեղծվում էին մարդու իրա- վունքների պաշտպանության կոմիտեներ, աշխատանքային խմբեր, նույնիսկ նախարարություններ էին ստեղծվում, որոնք, սակայն, սոսկ ձևական բնույթ էին կրում: Մեծ հաշվով արաբա- կան այդ երկրների կողմից կատարված նմանատիպ քայլերը միտված էին իրենց իսկ քաղաքական կարգավիճակն ամրա- պնդելուն և վերարտադրելուն: Հանրապետական Եգիպտոսի պատմության մեջ առաջին այլընտրանքային նախագահական ընտրությունները կայացան 2005 թ. սեպտեմբերի 7-ին, որոնց ընթացքում հաղթանակ տարավ դարձյալ 1981 թ. իշխանության գլուխ կանգնած Հոսնի Մուբարաքը 17 : Նշված ընտրությունները հնարավոր եղավ անց- կացնել 2005 թ. մայիսի 25-ին Եգիպտոսի սահմանադրության մեջ փոփոխություններ անելուց հետո, ինչը հնարավորություն էր ընձեռում գործող կուսակցություններին նախագահի թեկնա- ծուներ առաջադրելու: Համաձայն սահմանադրական փոփո- խությունների՝ սկսած 2011 թ. նախագահական ընտրություննե- րին թեկնածուներ առաջադրելու իրավունք կունենա միայն այն կուսակցությունը, որն առնվազն հինգ տարվա ընթացքում 17 չէր, այլ մոլեկրոն ու ծայրահեղակա