Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 72
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
թյունը, ինչը նշանակում էր արաբական երկրներում, և մասնա-
վորապես Եգիպտոսում, այսպես կոչված չափավոր իսլամա-
մետների իշխանության գալու նոր հնարավորությունը:
Ասվածի շրջանակներում հետաքրքրականն այն է, որ
«եգիպտական հեղափոխությանը» ըստ էության իսլամամետ-
ներն արձագանքեցին ավելի ուշ՝ նախապես հայտարարելով,
որ չեն ձգտելու իշխանության: Սակայն արդեն 2011 թ. ապրիլի
30-ին «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական կազմա-
կերպությունը ստեղծեց իր քաղաքական թևը «Ազատություն և
արդարություն» կուսակցությունը (ԱԱԿ): ԱԱԿ-ը հայտարարեց
չափավոր իսլամիստական գաղափարներին հետևելու իր ուղե-
գիծը՝ ընդգծելով, որ կողմ է ժողովրդավարությանը, սոցիալա-
կան կյանքում պահպանողականությանը, կանանց՝ քաղաքա-
կանության մեջ ներգրավելուն, սատարում է ազատ շուկա-
յական հարաբերություններին և գտնում է, որ զբոսաշրջու-
թյունը Եգիպտոսի ազգային եկամտի հիմնական աղբյուրն է 9 :
Այսինքն՝ չափավոր իսլամականների առաջ քաշած այս
դրույթները Եգիպտոսը պետք է դարձնեին քաղաքականապես
ավելի ազատ, զբոսաշրջության համար գրավիչ և ներդրում-
ների համար չափազանց բարենպաստ երկիր: Սակայն Եգիպ-
տոսում ընթ