Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 71
ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ
կան շարժումների 7 : Օրինակ, երբեմնի գաղափարական շար-
ժիչ ուժը «նասերականությունը», արդեն տևական ժամանակ
էր, ինչ կորցրել էր իր արդյունավետությունը, իսկ նրա վերապ-
րուկները չէին կարող այլևս իշխանության և ժողովրդի միջև
համախմբման գործոն հանդիսանալ:
Այդ պարագայում, անտարակույս «Մուսուլման եղբայր-
ներ» կրոնաքաղաքական կազմակերպությունը XX դարի
սկզբից ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ և աշ-
խարհընկալմամբ կարողացավ ոչ միայն զբաղեցնել պետու-
թյան մեջ առկա գաղափարական բացվածքը, այլև յուրովի հա-
սունացրեց եգիպտական հասարակությանը «ցասման» օրվան,
իսկ որոշ առումով նաև «քաղաքացիական զարթոնքի» միտ-
ման գործոն հանդիսացավ 8 :
Առհասարակ հատկանշական է, որ «Արաբական գար-
նան» գործընթացների բնորոշ կողմերից մեկը դարձավ հենց
իսլամական գործոնի ակտիվացումը և իսլամամետ կուսակցու-
թյունների ու շարժումների ակտիվությունը: Վերջիններս, այդ
թվում և «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական կազմա-
կերպությունը Եգիպտոսում, տասնամյակների ընթացքում են-
թարկվելով որոշակի փորձությունների ու վերափոխումների,
սկսեցին նոր թափ ստանալ: Ավելին, Եգիպտոսի պարագայում
վերը նշված ուժերն առաջ քաշեցին պետության կառավարման
նոր մոդելի ընտրության հարցը: Ակտիվորեն սկսեց քննարկվել
այսպես կոչված թուրքական մոդելի ներդրման հնարավորու-
7
8
Տևական ժամանակ արաբական մի շարք երկրներում կրոնաքաղաքական
ուժերը եղել են աշխարհիկ վարչակարգերի հիմնական գործուն ընդդիմա-
խոսները, իսկ քաղաքական իսլամը` այլախոհության գաղափարական
հիմնական աղբյուրներից մեկը: Որոշ երկրներում նրանք գործել են ընդ-
հատակում և դաժանորեն հետապնդվել իշխանությունների կողմից: Ամե-
նևին էլ պատահական չէ, որ §Արաբական գարնան¦ համատեքստում
իսլամիզմը կարողացավ լցնել գաղափարախոսական այն §տորիչելյան
դատարկությունը¦, որն արաբական երկրներում առաջացել էր բավական
երկարատև ժամանակի ընթացքում` սոցիալական §երջանկության և
արդարության¦ նոր հույսեր որոնելիս: §Արաբական գարնան¦ անմի-
ջական արդյունքներից կարելի է համարել Հյուսիսային Աֆրիկայի ու
Մերձավոր և Միջին Արևելքի որոշ երկրներում հասարակական-քաղա-
քական զարգացումների վրա իսլամական գործոնի բացահայտ ազդե-
ցությունը:
Over 37.500 Egyptians to Take Part on January 25 th Uprising, տե՛ս
http://www.ikhwanweb.com/article.php?id=27870, 19.01.2011.
71