Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 70

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
երկրի վարչապետ Ահմեդ Շաֆիքը, որին փոխարինեց տրանսպորտի նախկին նախարար Էսամ Շարաֆը 4: Երկրում սկսվեց երկար և ներքաղաքական ճգնաժամով հագեցած անցումային շրջան:
2011 թ. փետրվար-2012 թ. մայիս-հունիս ժամանակահատվածը Եգիպտոսի համար դարձավ նոր փորձությունների շրջան: Սոցիալական հարաբերական արդարության և քաղաքական ազատության օբյեկտիվորեն հասունացած հեղափոխական հենքի վրա սկսված « արաբական գարունը » շատերի, այդ թվում նաև ՝ Արևմուտքի համար, ստեղծեց աննախադեպ իրադրություն ։ Հասկանալի դարձավ, որ « արաբական փողոցի » զգալի հատվածը ՝ սկսված « ըմբոստության » գլխավոր դերում, եգիպտական լիբերալ-ժողովրդավարական հայացքներ ունեցող ուժերի փոխարեն, նախընտրեց տեսնել իսլամիստներին 5: Նման նախընտրության պարագայում ոչ պակաս կարևոր դեր խաղաց նաև այն հանգամանքը, որ արաբական մի շարք երկրներում, մասնավորապես նաև Եգիպտոսում, տևական ժամանակ առկա ազգայնական գաղափարների ճգնաժամը 6 ստեղծեց ազատ, այլընտրանքային ընտրություն կատարելու բացառիկ հնարավորություն` հօգուտ իսլամիստա-
Viewpoint: Too early to celebrate in Egypt?, http:// www. bbc. co. uk / news / worldmiddle-east-12438007, 12.02.2011.
4
Egypt`s Prime Minister Ahmed Shafiq Resigns, http:// www. bbc. com / news /
70
world-middle-east-12634117, 03.03.2011.
5
Իսլամիստական շարժումներից առավել հայտնի եգիպտական « Մուսուլման եղբայրներ » կրոնաքաղաքական կազմակերպությունը հայտարարեց, որ հրաժարվում է ծայրահեղ դրսևորումներից` հռչակելով իրենց այսպես կոչված « չափավոր »: Возникло новое политическое понятие – умеренный исламизм. Все воспринимают его как меньшее из зол, § http:// www. centrasia. ru / newsA. php? st = 1326658560, 16.01.2012г. Միևնույն ժամանակ դասական քաղաքական տեսության դպրոցների տեսանկյունից դժվար է որևէ ծայրահեղական շարժման թև դիտարկել նաև « չափավորականության հարթակում »: Օրինակ` ֆաշիստականնացիստական ուժերի « չափավոր թև » ձևակերպումը և այլն: Ելնելով նշվածից և Եգիպտոսում ընթացող ներկա զարգացումներից ՝ կարելի է փաստել, որ « չափավոր իսլամիզմը » ընդամենը հռետորականություն է:
6
Առհասարակ արաբական ազգայնականության ճգնաժամի մասին քննարկումներն ավելի վաղ են սկսվել, իսկ « Արաբական գարունը » այն հստակեցրեց: Տե ՛ ս Dawisha A., Requiem for Arab Nationalism, Middle East Quarterly, տե ՛ ս http:// www. meforum. org / 518 / requiem-for-arab-nationalism, winter 2003, Volume 10, N1, pp. 25-41.