Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 73

ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ հանրությանը համոզել այս կամ այն պետության ղեկավա- րության հանցավոր լինելը, ինչպես դա եղավ օրինակ Իրաքի պարագայում: Արաբական աշխարհի «արդիականացման և կերպա- փոխման խնդիրը» տևական ժամանակ քննարկման առարկա է եղել ԱՄՆ-ում, իսկ հետո նաև արևմտաեվրոպական մի շարք երկրներում 11 : Ասվածի շրջանակներում դեռ 2007 թ. ԱՄՆ–ի ազգային զինվորական ակադեմիայի նախկին փոխգնդապետ Րալֆ Փեթերսի “Armed Forces Journal” ամսագրում հրա- պարակված «Արյունոտ սահմանները» վերնագրով հոդվածում քննարկվում էր այսպես կոչված «Մեծ Մերձավոր Արևելքի» ազգային պետությունների հավանական սահմանների հար- ցը 12 : Համաձայն այդ տեսության՝ ամերիկյան մոտեցման մեջ առկա է տվյալ տարածաշրջանի ազգային հարստությունները հսկելու ձգտումը, առաջին հերթին էներգակիրները, որի իրա- կանացման համար անհրաժեշտ էր ստեղծել ոչ կենսունակ, գաճաճ պետությունների շղթա` այսպես ասած «սոմալակա- նացնել» Մերձավոր Արևելքը 13 : Փեթերսը նշում էր, որ հար- կավոր է տարածաշրջանում ստեղծել անկայունության, քաոսի և բռնության ալիք, որը կսկսվի Լիբանանից` ներառելով Պա- ղեստինը, Սիրիան, Իրաքը, Ծոցի արաբական երկրները, Իրանը և կհասնի մինչև Աֆղանստան, որտեղ բաշխված են ՆԱՏՕ-ի զորքերը 14 : Վերլուծելով Փեթերսի կողմից առաջա- 11 12 13 14 Shireen T. Hunter, Modernization and Democratization in the Muslim World, http://www.gees.org/documentos/Documen-089.pdf Peters R., Blood borders. How a better Middle East would look, http://www.armedforcesjournal.com/2006/06/1833899, 01.06.2006. Сологубовский Н., Ливия: “сомализация” плюс “катаризация”? http://trueinform.ru/modules.php?name=News&file=article&sid=3671, 08.03.2012, Արևմտյան մասնագետների մի մասը կարծում է, որ Մեր- ձավոր Արևելքի այսպես կոչված միավորումը պետք է լինի սահուն և ընդգրկում, այլ ոչ տարերայնորեն, քանի որ նշված տարածաշրջանի երկրներում քաղաքական և տնտեսական իրավիճակը տարբեր է: Հար- կավոր է հաշվի առնել նաև այդ երկրներում սոցիալական, մշակութային և կրթական աստիճանը: Փեթերսի տեսության համաձայն՝ պետք է ձևավորվի բարոյալքված ազգային ոգի, որն էլ քայքայում է պետությունը և ազգային-մշակու- թային ավանդույթները, որոնց փոխարեն ակտիվանում են տարբեր կրոնաքաղաքական ծայրահեղական շարժումներ: Ապագաղափա- րայնացումը, գաղափարական պլյուրալիզմը, ազգային արժեքների 73