Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 66

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Սիրիայի թշնամիների կողմից, այնուամենայնիվ ընդունում ենք, որ փաստաթղթի վավերականության ու իսկության հարցը կարևոր գիտական հետազոտության խնդիր է, քանի որ այն անանուն հեղինակների կողմից է ներկայացվել: Չնայած հռչակագրի նախաբանում նշված է, որ տեքստի բովանդակությունն ընդունվել է ալավիական բոլոր « տների » կողմից, և տեքստի էջերը հաստատված են « Ալավիների նախաձեռնության խումբ »( Մաջմուաթ ալ-Իբթիդար ալ-Ալաուի) գրությամբ կլոր կնիքով, սակայն այդ կնիքի իրավական ուժ ունենալու և ալավիական համայնքի կողմից ընդունելի լինելու հանգամանքը նույնպես ենթակա է գիտական քննության: Այս երկու խնդիրներին կանդրադառնանք մեր ապագա հետազոտություններում:
Չնայած հռչակագրի հրապարակմանը, որով համայնքի որոշ ներկայացուցիչներ ազգային միասնության և սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների միջև խաղաղ գոյակցության կոչ էին անում, այնուամենայնիվ հակաալավիական իրադարձությունները Սիրիայում շարունակվեցին: 2016 թ-ի մայիսի 12-ին « Ահրար աշ-Շամ » և « Ջաբհաթ Ֆաթահ աշ-Շամ » ահաբեկչական խմբավորումները հարձակվել էին Համայից 35 կմ հարավ դեպի Հոմս տանող գլխավոր ավտոճանապարհի վրա ընկած ալ-Զառա ալավիաբնակ գյուղի վրա` սպանելով 19 ալավի բնակիչների 33: 2016 թ. մայիսի 23-ին Իսլամական պետության ներկայացուցիչներն ալավիաբնակ Տարտուս և Ջաբլա քաղաքաներում իրականացրին մի քանի ահաբեկչական գործողություն, որի հետևանքով 154 մարդ զոհվեց, 300-ը վիրավորվեց 34:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1. ՌԴ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում մեծապես նպաստել է երկրի դե յուրե գործող սահմաններում պետության ինքնիշխանության և ամբողջական վերահսկողության վերականգնմանն ուղղված Սիրիայի իշխանությունների կողմից իրականացվող ռազմական գործողու-
33
Lisa B., and Tom P., Insurgents Seize Syrian Alawite Village, Killing 19: Observatory, Reuters, 13.05.2016, http:// www. reuters. com / article / us-mideast-crisissyria-village-idUSKCN0Y41ME.
34
Fabriche B., The Islamic State is Targeting Syria ' s Alawite Heartland and Russia, The Washington Institute for Near East Policy, 24.05.2016, http:// www. washingtoninstitute. org / policy-analysis / view / the-islamic-state-istargeting-syrias-alawite-heartland-and-russia.
66