Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 67

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ թյուններին և միջազգային ու ռազմաքաղաքական առու- մով բարելավել իշխող վարչակարգի դիրքերը երկրի ներսում, եթե հաշվի ենք առնում, որ ՍԱՀ-ի նախագահ Բաշար Ալ-Ասադի՝ 2015 թ. հոկտեմբերի 15-ի Մոսկվա կատարած այցը միակ արտասահմանյան պաշտոնա- կան այցն էր ճգնաժամը սկսվելու օրվանից: 2. Չնայած տարաբնույթ գնահատականներին, որ ռուսա- կան ռազմական ներկայությունը նպատակ ունի ապա- հովելու ալավիական համայնքի և բաասական վարչա- կարգի անվտանգությունը Սիրիայում, այնուամենայնիվ պետք է փաստել, որ ՌԴ-ի կողմից սիրիական ազգային բանակին ու իշխանություններին ցուցաբերվող աջակ- ցությունը սուննի ծայրահեղական խմբավորումների շրջանում հակաալավիական տրամադրությունների գրգռման պատճառ է հանդիսացել: Սուննի ծայրահե- ղականների ընկալումներն ալավիների նկատմամբ բա- ցասական առումով խտացել են՝ դրդելով ալավիական համայնքի որոշ ներկայացուցիչների հանդես գալ խա- ղաղ գոյակցության վերաբերյալ առաջարկությամբ, որն արտահայտվել էր «Ինքնության բարեփոխման հռչակա- գրի» հրապարակմամբ: 3. Իսլամական պետության ահաբեկիչների կողմից Տար- տուսի և Ջաբլայի ահաբեկչությունների իրականացումը, Սիրիայի ալավիներից վրեժխնդիր լինելու հերթական փորձից բացի, ազդանշան էր՝ ուղղված պաշտոնական Մոսկվային և ռուսական ռազմական ներկայությանը, քանի որ այդ բնակավայրերում, հատկապես Տարտու- սում է տեղակայված ռուսական ռազմածովային բազան, իսկ «Հմեյմիմ» ռազմական օդանավակայանը, որտեղից ռուսական ինքնաթիռները ռազմական թռիչքներ են իրականացնում, գտնվում է Ջաբլայի մոտակայքում: Այս գործողություններով ահաբեկիչները ցանկանում են նաև բարձրացնել ռուսական ռազմական ներկայության գինը Սիրիայում, որը տալիս է սիրիացի ժողովուրդը: 4. Ամենևին չբացառելով, որ ռուսական ռազմավարության ծրագրողները մինչև Սիրիա ներխուժումը կանխատեսել են նաև ալավիական համայնքի անվտանգության վրա իրենց գործողությունների բացասական ազդեցությունը, պետք է ենթադրել, որ այդ ազդեցությունը գնահատվել է 67