Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 65
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
հանդեպ նյութական կամ բարոյական խտրականություն են
ցուցաբերել տարբեր պատմական ժամանակաշրջաններում սի-
րիական հայրենիքը զավթած սուննիական աղանդավորական
ուժերը, որոնք ոչ մի առնչություն չունեն սիրիացի սուննիների
հետ» 30 : Այս տարանջատմամբ ալավի հեղինակները ցույց են
տալիս, որ իրենք հստակ տարբերակում են Սիրիայի սուննի-
ներին մյուս սուննիներից, ինչը նպատակ է հետապնդում Սի-
րիայի սուննի բնակչության շրջանում մեղմացնելու հակաա-
լավիական տրամադրությունները: Վերջապես, 6-րդ գլխի 26-
րդ կետով հեղինակներն անդրադառնում են Սիրիայում իշխող
վարչակարգին ու նրա գործունեությանը: Տրվում է հռչակագրի
ամենակարևոր ազդակը. « Քաղաքական իշխանությունը, ով էլ
որ այն մարմնավորում է, մեզ չի ներկայացնում, այն չի ձևա-
վորում մեր ինքնությունը կամ պահպանում մեր անվտանգու-
թյունն ու հեղինակությունը: Մենք` ալավիներս, չենք գեներաց-
նում ու ձևավորում նրա հզորությունը: Վարչակարգի օրինա-
կարգությունը պետք է միայն ընդունվի հիմնարար ազատու-
թյունների և ժողովրդավարության չափորոշիչներով: Քաղաքա-
կան իշխանությունը ոչ մի պարագայում չպետք է իշխա-
նությունը կորցնելու վտանգից վախեցած ճնշում գործադրի:
Իսկ ընդդիմությունն իշխանության հասնելու համար պետք է
օգտագործի բոլոր միջոցները, բացի զինված ապստամբությու-
նից»: Մի շարք հետազոտողներ, անդրադառնալով հռչակա-
գրի բովանդակությանն ու ենթատեքստին, ընդգծում են, որ
փաստաթղթի հեղինակներն այսպիսով փորձել են ալավիա-
կան համայնքը հեռու պահել Սիրիայում իշխանության ղեկին
գտնվող Ասադների ալավիական ընտանիքի հետ նույնաց-
վելուց 31 , որպեսզի ապագայում սուննիական շրջանակների
կողմից չթիրախավորվեն: Ծանոթ լինելով հռչակագրի վերա-
բերյալ ալավի շեյխերից Ահմադ Բիլալի բացասական դիր-
քորոշմանը, որը պնդում է, որ այս հռչակագիրը և բովան-
դակությունը հերթական հակասիրիական գործողությունն են 32
30
31
32
Նույն տեղում:
Goldsmith L., Syria - The Alawite 'Identity Reform, 27.09.2016, http://lecour-
rierdumaghrebetdelorient.info/syria/syria-the-alawite-identity-reform/,
Caroline Wyatt, Syrian Alawites Distance Themselves from Assad,
03.04.2016, http://www.bbc.com/news/world-middle-east-35941679.
Alawite Clergy Denies Western Media Reports of Syrian Sect Distancing itself
form Assad, 07.04.2016, https://www.rt.com/news/338848-syria-assad-
alawites-sect/.
65