ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
բանում նշվում է, որ ալավիական համայնքի գլխավոր նպատակը սիրիական հասարակության մյուս խմբերի հետ խաղաղ համակեցությունն է: Հռչակագրի անանուն հեղինակները նշում են, որ այս հռչակագիրը ոչ մի պարագայում չի նշանակում ալավիների դավանանքային համակարգի բարեփոխում: Ընդհանուր տեքստը վերլուծելուց հետո հանգում ենք այն եզրակացության, որ հռչակագրի հեղինակները նպատակադրվել են համայնքը հեռու պահել Սիրիայում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին տարբեր պիտակավորումներից, հիմնավորապես մերժել սիրիական հակամարտության մեջ ներգրավված, հատկապես շիայական Հիզբալլահի և Իրանի կողմից աջակցություն ստացող կառավարամետ կողմերի հետ ալավիների առնչությունները: Մասնավորապես հռչակագրի ներկայացման գլխավոր նպատակներից մեկը շիայական ուղղության հետ չնույնացվելը և այդպիսով սուննի ծայրահեղականների կողմից չթիրախավորվելն է: Հռչակագրի 1-ին գլխի 3-րդ կետով հեղինակները պնդում են. « Հարգելով շիայականության հետ մեզ միավորող ամեն բան, սակայն, պետք է հաշվի առնենք, որ իսլամի շիայական ու ալավիական ուղղությունների միջև հսկայական տարբերություններ կան, այդպիսով մենք մերժում ենք յուրաքանչյուր ֆեթվա, որը կձգտի ալավիականությունը շիայականության անքակտելի մաս կամ ճյուղ համարել »: 7-րդ գլխի 28-րդ և 29-րդ կետերում նշված է, որ ալավիականության և շիայականության հռչակագրով տարբերակումը ոչ թե հեռացումն է շիայականությունից, այլ հարգանքը` ուղղված դեպի իսկական ճշմարտությունը: Այն, որ ալավիականությունն ու շիայականությունը կիսում են որոշ կրոնական ավանդույթներ, դեռ չի նշանակում, որ առաջինը երկրորդի ճյուղավորումն է 29: Պակաս կարևոր չեն հռչակագրում առկա այն կետերը, որոնք վերաբերում են սուննիալավիական հարաբերությունների նոր տեսլականին: Նրբանկատորեն անդրադառնալով սուննիների հետ հարաբերություններին ՝ հռչակագրի հեղինակները հայտնում են. « Սիրիացի սուննիներն արդարացվելու են և հավաքական պատասխանատվության չեն ենթարկվելու հակամարտության ընթացքում ալավիների նկատմամբ իրենց որոշ հավատակիցների իրագործած վայրագությունների համար: Պատմական իրադարձությունների մեր ընկալումը ցույց է տալիս, որ ալավիների
29
Նույն տեղում, էջ 2,7 ։
64