ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
խան ռուսական ավիահարվածների հետևանքով սուննի մուսուլման բնակչության անխնա սպանությունների: Ալ-Ջուլանին իր կոչում մասնավորապես նշել էր. « Ռուսական ռազմական ներխուժման նպատակը Բաշար Ալ-Ասադի իշխանության կործանումը կանխելն է, սակայն այն ձախողվելու է: Այլընտրանք չկա, բացի Լաթաքիայի ալավիաբնակ գյուղերն ու քաղաքները հազարավոր հրթիռներով ամենօրյա հարվածներով ոչնչացնելուց » 26: Շարունակելով իր կոչը ՝ վերջինս ռուսական ռազմական գործողությունները համարեց նոր Խաչակրաց արշավանք ՝ ընդգծելով հետևյալը. « Պատերազմը Շամում( Սիրիա) կմոռացնի ռուսներին Աֆղանստանի սարսափները: Ռուսական ներխուժումը Սիրիա մուսուլմանների թշնամիների վերջին նետն է » 27: Ալ-Ջուլանին իր այս հայտարարության մեջ ռուսական « ներխուժումը » նոր Խաչակրաց արշավանքների հետ նույնացնելու ընդգծմամբ, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ իր հետևորդների շրջանում խորացնելու սիրիական իշխանությունների դեմ պայքարի կրոնական ոգին` դրան տալով սրբազան պատերազմ վարելու հիմնավորում: Պետք է ենթադրել, որ ռուսական ռազմական գործողություններին հետևած սուննի ծայրահեղական խմբավորման կողմից ալավիներից վրեժխնդիր լինելու վերաբերյալ խստաշունչ հայտարարությունները ստիպեցին ալավիների որոշ շրջանակների` համայնքի վերաբերյալ սուննի ծայրահեղականների վերաբերմունքի փոփոխման նպատակադրմամբ և ելնելով անվտանգության նկատառումներից, գնալ համայնքի ինքնության գաղափարական փոփոխությունների: Սա է վկայում 2016 թ. ապրիլին տարբեր միջազգային աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված « Ինքնության բարեփոխման հռչակագիր » 28 խորագրով փաստաթուղթը: Քննության առնելով այս 7 գլուխներից բաղկացած, անանուն հեղինակների կողմից ներկայացված փաստաթուղթը ՝ առանձնացնում ենք որոշ կետեր, որոնք կամրացնեն մեր վերոբերյալ պնդումները: Հռչակագրի նախա-
26
Al-Khalidi S., Nusra Front Urges Attacks on Syria ' s Alawites to Avenge Russian Bombings, Reuters, 12.10.2015, http:// www. reuters. com / article / us-mideastcrisis-nusra-idUSKCN0S625220151013.
27
Նույն տեղում:
28
Caroline W., Syrian Alawites Distance Themselves from Assad, 03.04.2016, http:// www. bbc. com / news / world-middle-east-35941679, տե ՛ ս « Declaration of Identity Reform », http:// www. dw. com / en / reports-syrias-alawites-distancethemselves-from-assad / a-19161450.
63