Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 62
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
սուննի ծայրահեղական «Ջաբհաթ Ֆաթահ աշ-Շամ» խմբա-
վորման ղեկավար Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանիի՝ ալավիների
վերաբերյալ տարբեր առիթներով արած հայտարարություննե-
րը, ապա պարզվում է, որ մինչև ՌԴ-ի կողմից Սիրիայում ռազ-
մական գործողություններ սկսելն այդ հայտարարություններն
ալավիներին այլընտրանք թողնում էին, որոնցով կոչ էր արվում
նրանց հետ մնալ Ասադի վարչակարգին աջակցելուց: Այսպես,
2015 թվականի մայիսի 27-ին «Ալ-Ջազիրա» հեռուստատեսու-
թյանը տված հարցազրույցի ժամանակ «Ջաբհաթ Ֆաթահ աշ-
Շամ» ահաբեկչական կառույցի ղեկավար Աբու Մուհամմադ Ալ-
Ջուլանին, անդրադառնալով ալավիներին, նշում է. «Ալավինե-
րը կարող են հանձնվել «Ջաբհաթ ան-Նուսրային», և քանի դեռ
նրանք ապաշխարում են, նրանք չեն սպանվի, նույնիսկ եթե
նրանք սպանել են հազարավորներ մեզանից: Ալավիները մար-
դիկ են, որոնք հեռացել են իսլամից, և նրանք պետք է վերջ
դնեն Ասադի համար պայքարին, նրանք պետք է մերժեն նաև
իրենց դավանանքում առկա ոչ իսլամական տարրերը» 25 : Իսկ
արդեն ռուսական ավիացիոն առաջին հարվածներից հետո`
2015 թ. հոկտեմբերի 13-ին, Ջաբհաթ Ֆաթահ աշ-Շամի ղե-
կավար Ալ-Ջուլանին կոչ արեց լայնածավալ հարձակումներ
սկսել ալավիական համայնքի բնակավայրերի վրա ի պատաս-
25
ալավիները, ովքեր չեզոք դիրք կպահեն, մեր կողմից չեն թիրախավորվի,
սակայն նրանք, ովքեր այդպես չեն վարվի, Աստված վկա, մեր թշնա-
միներն են, և մենք նրանց մսաղացի բաժին կդարձնենք»: Տե՛ս տեսա-
նյութը - https://www.youtube.com/watch?v=f6zGwjj0lDc.: Սա ճգնաժամի
ընթացքում առաջին հակաալավիական կոչն էր, որն արվեց սուննի կրո-
նական գործչի կողմից: Հակաալավիական ելույթները սուննի կրոնական
հեղինակությունների կողմից հետագայում շարունակվեցին, որոնցից
արժանահիշատակ է 2013 թ. հունիսի 2-ին քաթարաբնակ Յուսուֆ Ալ-
Կարդաուիի հայտարարությունը, որում վերջինս նշում է. «Շիայական
Իրանը փորձում է «ուտել» սուննի մուսուլմաններին, որոնք մեծամաս-
նություն են կազմում իսլամական աշխարհում: Նուսայրիները (այդպես
ալավիներին անվանում էին մինչև Սիրիայում ֆրանսիական մանդատի
հաստատումը՝ 1923 թվականը – Գ.Վ.) ամենավատ անհավատներն են,
նրանք ավելի վատն են, քան քրիստոնյաներն ու հրեաները»: Տե՛ս Richard
Spencer, Muslim Brotherhood Cleric Calls for Sunni Jihad in Syria, The
Telegraph,
02.06.2013,
http://www.telegraph.co.uk/news/worldnews/
middleeast/syria/ 10094590.
Aron L., Abu Mohammad al-Golani's Aljazeera Interview, http://www.joshua-
landis.com/blog/abu-mohammed-al-golanis-aljazeera-interview-by-aron-lund/
29.05.2016.
62