ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
հսկողության տակ առան Արևելյան Հալեպի տարածքի 40 տոկոսը 12 շրջաններով: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Ջորջ Սաբրան, սակայն, այս հետընթացն ապստամբների համար վերջնական պարտություն չհամարեց ՝ ընդգծելով, որ Սիրիայում այլ շրջաններ կան, որտեղ դեռ պետք է երկար պայքար մղվի կառավարական ուժերի դեմ 23:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում և սիրիական հարցում վարած քաղաքականությունը թույլ են տալիս ենթադրելու, որ այն նպատակադրվել է հետճգնաժամյա Սիրիայում ծանրակշիռ ռազմաքաղաքական ազդեցություն ունենալ այդ երկրում: Այս նպատակի իրագործման համար ռազմավարական նշանակություն ունեն սիրիական հասարակության ազդեցիկ զանգվածների հետ փոխհարաբերությունների հաստատումն ու խորացումը: Այս համատեքստում ՌԴ-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս շուրջ կես դար Սիրիայում ռազմաքաղաքական իշխանության ղեկին գտնվող ալավիական համայնքի ներկայացուցիչների հետ հարաբերություններին: ՌԴ-ի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները ոչ միանշանակ ազդեցություն են ունեցել ալավիական համայնքի անվտանգության ապահովման խնդրի վրա: Հակաալավիական ելույթները տարբեր սուննի ծայրահեղական խմբավորումների կողմից մերթընդմերթ հնչել են սիրիական ճգնաժամի հենց սկզբից 24: Երբ վերլուծում ենք
23
Syria Conflict: Aleppo Defeat ' Not the End for Rebels ', BBC News, Middle East, 29.11.2016 http:// www. bbc. com / news / world-middle-east-38139759.
24
« Ալավիներն` իրենց գերեզմանները, քրիստոնյաները` Լիբանան » կարգախոսն առաջիններից էր, երբ Սիրիայի տարբեր քաղաքներում միտինգների ժամանակ հնչեցնում էին սիրիացի հակաիշխանական ելույթների մասնակիցները: Ghafour Hamida, Syrian President Bashar Assad: Will He Fight or Flee, 08.12.2012, https:// www. thestar. com / news / world / 2012 / 12 / 08 / syrian _ president _ bashar _ assad _ will _ he _ fight _ or _ flee. html. 2012 թ. հունիսի 17-ին համացանցում շրջանառության մեջ դրվեց դեռևս 2011 թ. հունիսի 26-ին նկարահանված մի տեսանյութ, որտեղ Սիրիայի Ջաբլա քաղաքում հակաիշխանական միտինգի մասնակիցները վանկարկում էին. « Ո ՛ չ շիաներին, ո ՛ չ Հիզբալլահին », Համայում ցույց է տրվում, թե ինչպես են վանկարկում. « Մենք ալավիներին չենք ուզում տեսնել », նրանք կոչով դիմում էին ոմն Արուրի և նշում, թե տե ՛ ս, Արո ՛ ւր, քո թիկունքին ինչքան մարդ է կանգնած: Տեսանյութի վերջում սիրիական ծագմամբ սուննի կրոնավոր Ադնան Ալ-Արուրը սաուդական « ալ-Ուիսալ » հեռուստաընկերության ուղիղ եթերում հակաալավիական կոշտ հայտարարությամբ հանդես եկավ ՝ նշելով. « Ես դիմում եմ հատկապես ալավիներին, այն
61