ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
մենք նրանց պարտության կմատնենք: Ջաբհաթ Ֆաթահ աշ- Շամի գրոհայինների ՝ Հալեպից դուրս գալու պարագայում միայն սիրիական կառավարական ուժերն ու չափավոր համարվող ընդդիմությունը կսկսեն ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ բանակցություններ, որը կկանխի հետագա արյունահեղությունը Հալեպի արևելյան շրջանում 20: Արդեն հոկտեմբերի 18-ին ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհըրդակցության ժամանակ հայտարարեց. « Այսօր 10:00-ից ՌԴ-ի օդատիեզերական ուժերի և սիրիական ռազմաօդային ուժերի կողմից ավիահարվածները Հալեպի շրջանում դադարում են: Ավիահարվածների վաղաժամ դադարեցումն անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին « հումանիտար դադար »-ի հաստատման համար: Սա հնարավորություն կտա երաշխավորելու խաղաղ բնակչության անվտանգ ելքը նախատեսված 6 միջանցքներով և նախապատրաստելու Հալեպի արևելյան շրջանից հիվանդների և վիրավորների էվակուացիան: Կոչ ենք անում Արևելյան Հալեպում գտնվող զինված խմբավորումների վրա ազդեցություն ունեցող պետությունների ղեկավարությանը համոզել այդ խմբավորումների հրամանատարներին դադարեցնել ռազմական գործողությունները և լքել քաղաքը » 21: Սակայն « հումանիտար դադարը » Հալեպում տևեց մինչև հոկտեմբերի 26-ը 22: Մեկ ամիս անց` նոյեմբերի 28-ին, սիրիական կառավարական ուժերն օդուժի ակտիվ աջակցությամբ իրենց վերա-
Ֆաթահ աշ-Շամի գրոհայինների թիվն Արևելյան Հալեպում շուրջ 900 է, իսկ ընդդիմության մյուս մարտիկների թիվը հասնում է 12 հազարի: Դե Միստուրան ավելի վաղ առաջարկել էր անձամբ կազմակերպել Արևելյան Հալեպից ապստամբների դուրսբերման գործողությունը, որպեսզի կանխվեն ավերածությունները Հալեպում: Տե ՛ ս http:// www. middleeasteye. net / news / turkey-qatar-saudis-agreed-put-pressure-syrian-rebels-russia- 1384393368.
20
Al-Nusra Must Either Leave Aleppo or Be Defeated – Russia’ s UN Envoy, 18.10.2016, https:// www. rt. com / news / 363108-aleppo-syria-un-churkin-nusra /.
21
Министр обороны России генерал армии Сергей Шойгу провел селекторное совещание с руководящим составом Вооруженных сил, Департамент информации и массовых коммуникаций министерства обороны РФ, 18.10.2019, http:// function. mil. ru / news _ page / country / more. htm? id = 12100053 @ egNews.
22
Сводка контртеррористических операций Сирийской армии за 26 октября,
60
26.10.2016, http:// sana. sy / ru /? p = 89086.