Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 59

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ թյունների հերթական փուլը: Մասնակից պետությունների արտգործնախարարների ընդգծմամբ այս բանակցությունները նշանակալի արդյունք չեն տվել, չնայած կարևոր ու դրական մի հանգամանքի, այն է` տարածաշրջանի որոշիչ պետություննե- րի` Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Քաթարի, Թուրքիայի և Իրանի ներկայացվածությանը 17 : Լո- զանյան բանակցությունների հիմնական արդյունքներից մեկն այն է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացան հաղթահարել սեպտեմբերի 12-ի համաձայնագրի տապալումից հետո միմ- յանց նկատմամբ սուր քննադատական հռետորաբանությունը և կրկին նստեցին բանակցությունների սեղանի շուրջը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, երկու եվրո- պական պետությունները` Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան չէին մասնակցում հանդիպմանը: Եվրոպական եր- կու պետությունների և ՌԴ-ի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ նրանք Ռուսաստանին մեղադրել էին Սիրիայում ռազմական հանցագործությունների կատար- ման մեջ 18 : Լոզանի համաժողովը նպատակ ուներ բանակցու- թյուններ սկսելու Իրան-Ռուսաստան և Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Քաթար երկու տանդեմների միջև: Հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայա- ցուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարեց, որ Լոզանում Թուր- քիան, Քաթարն ու Սաուդյան Արաբիան համաձայնվել են ճնշումներ գործադրել սիրիական ապստամբների վրա` նրանց ստիպելու հստակ տարանջատվել ալ-Կաիդա ահաբեկչական կառույցի սիրիական ճյուղը համարվող Ջաբհաթ Ֆաթահ աշ- Շամից: Նա ընդգծել էր՝ եթե չափավոր ընդդիմության ներկա- յացուցիչներն իրենց տարանջատեն, ապա մենք Ջաբհաթ ան- Նուսրային երկու ընտրության հնարավորություն կտանք, կամ նրանք կլքեն քաղաքը, ինչպես դուք գիտեք, Ստեֆան Դե Միս- տուրան սրա վերաբերյալ հատուկ առաջարկությամբ էր հան- դես եկել 19 , որը դեռևս չի ընդունվել ան-Նուսրայի կողմից, կամ 17 18 19 Laura Smith-Spark, Syria: US, Russia, Regional Powers Fail to Reach Breakthrough in Talks on Conflict, 16.10.2016. http://edition.cnn.com/2016/ 10/15/world/syria-talks-switzerland-us-russia/. Russia Scorns Boris Johnson's 'Hysteria' as Bombs Hammer Aleppo, The Guardian, 12.10.2016. https://www.theguardian.com/world/2016/oct/12/russia- boris-johnson-syria-aleppo-war-crime-russophobic-hysteria. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հղում է անում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրային և նշում, որ Ջաբհաթ 59