Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 58

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ռուսական զինուժն ամեն գնով ցանկանում են մինչև Մոսուլի օպերացիայի ավարտն արագորեն իրենց վերահսկողության տակ վերցնել Հալեպը, որպեսզի արդեն կարողանան ուժերը վերադասավորել Սիրիայի արևելյան շրջաններում: Արևելյան Հալեպում հումանիտար ճգնաժամի վատթարացումը հանգեց- րել է բարդությունների սիրիական խնդրի շուրջ ռուս-ամե- րիկյան բանակցություններում: Ռազմական գործողությունների դադարեցման մասին սեպտեմբերի 13-ին ձեռք բերված ռուս- ամերիկյան համաձայնագրի ձախողումը 16 սիրիական հակա- մարտությունը քաղաքական բանակցությունների միջոցով լու- ծելու գերտերությունների ջանքերն ապարդյուն է դարձնում: Հոկտեմբերի 15-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնար- կեց Սիրիայում կրակի դադարեցմանն ուղղված բանակցու- 16 Syria ceasefire comes into effect under US-Russia deal, 13.09.2016. http://www.aljazeera.com/news/2016/09/syria-ceasefire-effect-russia-deal- 160912125315496.html. Համաձայնագրի ձախողման մեջ կողմերը մեղադ- րում են միմյանց: ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչի` ՄԱԿ-ի Ան- վտանգության խորհրդի նախագահին ուղղված Սիրիայում ապօրինի զին- ված խմբավորումների կողմից զինադադարի խախտումների վերաբերյալ 23.10.2016 թվակիր նամակում նշվում է` 2016 թ. սեպտեմբերի 17-ին ժամը 17:00-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի երկու ամերիկյան Ֆ 16 կործանիչ- ները, երկու Ա-10 ռեակտիվ ինքնաթիռներն ու մեկ հարվածային անօդա- չու թռչող սարքը հարվածներ են հասցրել Դեր-Զորի օդանավակայանից 6 կմ հարավ ընկած շրջանում դիրքավորված սիրիական կառավարական ուժերին: 17:50-ի սահմաններում ռուսական կողմի պահանջով հարված- ները դադարել են: Միաժամանակ նշված շրջանում Իսլամական պետու- թյան գրոհայիններն անցել են հարձակման: Կատաղի մարտի արդյուն- քում ահաբեկչական խմբավորման առաջխաղացումը կասեցվել է: Ամե- րիկյան ավիահարվածների հետևանքով Սիրիայի կառավարական ուժերն ունեցել են մարտական կորուստներ` 62 զոհ, 98 վիրավոր, շարքից հան- ված 11 ռազմական տեխնիկա: Տե՛ս Письмо Постоянного представителя Российской Федерации при организации Объединенных нации от 21 сентября 2016 года на имя Председателя Совета Безопасности, 23.10. 2016: Ի հակադրություն վերոնշյալի, արևմտյան աղբյուրները, մասնա- վորապես բրիտանական «Ջեյնս Դիֆենս Ուիկլի» շաբաթաթերթի հոդվա- ծագիր Թիմ Ռիփլին, նշում են, որ կրակի դադարեցման մասին ռուս- ամերիկյան համաձայնագրի իրագործումը ձախողվեց այն ժամանակ, երբ Հալեպի ուղղությամբ սիրիական կառավարական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին` թիրախավորելով նաև դեպի Հալեպ շարժվող հու- մանիտար օգնության ավտոշարասյունը: Տե՛ս Ripley Tim, Syrian Ceasefire Breaks Down, IHS Janes Defence Weekly, Volume 53, Issue No 39, 28.10.2016, p. 4.). 58