Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 57

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ Սիրիայում գտնվող մարտական խմբերը պատրաստվում են Մոսուլի անկումից հետո Իսլամական պետություն ահաբեկչա- կան կառույցի հազարավոր գրոհայինների դեմ պայքարին, որոնք ամենայն հավանականությամբ ներխուժելու են Սիրիա: Սիրիական բանակի հետախուզական տվյալների համաձայն՝ Սիրիայի հյուսիսային շրջանում կառավարական ուժերի վերա- հսկողության տակ գտնվող Հասաքե քաղաքից դեպի հարավ ընկած բնակավայրերում Իսլամական պետության պահանջով էլեկտրականության և ջրի ապահովման նոր ենթակառուց- վածքներ են կառուցվում: Սպասվում է Մոսուլից դեպի Սիրիայի այդ շրջաններ Իսլամական պետության մարտիկների մեծ հոսք: Չի բացառվում, որ կկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Իրաքի Ֆալուջա քաղաքն Իսլամական պետությունից իրաքյան բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո 14 , այնտեղ մարտնչած գրոհայինների մեծաքանակ խմբերը տեղափոխ- վեցին Սիրիա: Այլ կերպ ասած Մոսուլի գրավումից հետո գրո- հայինների հսկայական զանգվածներ ուղղորդվելու են ընդդեմ սիրիական բանակի և նրան աջակից ուժերի դեմ: Հիզբալլահի առաջնորդ Հասսան Նասրալլահը հետաքրքիր ակնարկ էր արել՝ նշելով, որ եթե իրաքյան բանակի կողմից Իսլամական պետությունը վերջնական պարտության չենթարկվի Մոսուլում, ապա Իրաքի շիա աշխարհազորայինները կպարտավորվեն շարժվել դեպի Արևելյան Սիրիա Ռակկայի ուղղությամբ շարժվող ահաբեկիչներին ոչնչացնելու համար 15 : Երկրորդ գործոնը քաղաքական դրդապատճառ ունի: Պետք է ենթադրել, որ սիրիական բանակն ու նրան աջակից 14 15 դիմագրավելու նպատակով: Գլխավոր քարտուղարը շեյխ Սեյիդ Հասան Նասրալլահն է 1992թ.-ից: Տե՛ս Փաշայան Ա., Հիզբալլահ, Նորավանք հիմնադրամ, Տեղեկանք, 28.09.2006. http://www.noravank.am /arm/artic- les/detail.php?ELEMENT_ID=2473. 2016 թ. հունիսի 26-ին Ֆալուջայի օպերացիայի հակաահաբեկչական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլ Վահաբ Ալ-Սաադին հայտարարեց, որ մայիսի 22-ին սկսված Ֆալուջայի ազատագրման ռազ- մական գործողությունն ավարտված է: Տե՛ս Sinan Salaheddin, Iraqi Com- mander: Fallujah Fully Liberated from ISIS, 26.06.2016, https://apnews. com/701e5c697003431bb8d82c83e9828e3d). Robert F., When Mosul Falls, ISIS will Flee to the Safety of Syria. But what then?, Independent, 18.10.2016, http://www.independent.co.uk/voices/mosul- offensive-isis-flee-iraq-syria-raqqa-bashar-al-assad-what-then-robert-fisk- a7365776.html. 57