Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 56

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ տեղակայումը Սիրիայի միջերկրածովյան շրջանում Ռուսաս- տանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդպիսով Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից հետո ՌԴ-ն դառնում է երրորդ երկիրն աշխարհում, որը կարողանում է իրականացնել նման մասշտաբի ծովային ավիացիոն մարտական առաջա- դրանք 11 : Ռուսական ռազմական ներկայության այսպիսի ուժեղա- ցումը տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայի միջերկ- րածովյան ափերին, կարելի է բացատրել երկու գործոններով` ռազմական և քաղաքական: Ռազմական գործոնը պայմանա- վորված է հոկտեմբերի 17-ին Իսլամական պետությունից (այ- սուհետև՝ ԻՊ) Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման օպերա- ցիայի մեկնարկով 12 : Ռուսական կողմը ենթադրում է, որ իրաք- յան բանակի, քրդական ուժերի մասնակցությամբ և ամերիկ- յան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Մոսուլի հետգրավումից հետո Իսլամական պետություն ահաբեկչական կառույցի ռազ- մական ներկայությունը Սիրիայի տարածքում ավելանալու է: Իրաքյան ճակատում ձախողումը ստիպելու է Իսլամական պե- տության գրոհայիններին ամբողջ ուժերը կենտրոնացնել սի- րիական թատերաբեմում: Ռուսական կողմը, հաշվի առնելով զարգացումների նման հավանական ընթացքը, ձեռնարկում է իր ռազմական հնարավորությունների լայնամասշտաբ կենտ- րոնացումը Սիրիայում: Բրիտանացի հետազոտող Ռոբերտ Ֆիսկն «Ինդեփենդենթ» պարբերականում անդրադառնում է այս խնդրին և նշում, որ սիրիական բանակը, Հիզբալլահի` 13 11 12 13 Mcleary P., Can Putin's Aircraft Carrier stay Afloat on Its Syria Mission?, Foreign Policy, 23.09.2016. 2015 թ. վերջերից իրաքյան հատուկ ծառայություններն ու անվտան- գության պատասխանատուները զբաղված են եղել դեպի հյուսիս՝ Մոսուլի ուղղությամբ, հարձակման նախապատրաստական, թիկունքային ապա- հովման աշխատանքներով: 2016 թ. հոկտեմբերի 13-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Օսման Ալ-Ղանմին հայտարարեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, իսկ Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հրաման տվեց հոկտեմբերի 17-ին սկսել Մոսուլի վրա հարձակման գործողությունը: The Advance towards Mosul begins, Stratfor Analysis, 16.10.2016. https://www.stratfor.com/analysis/ad- vance-toward-mosul-begins. Արաբերեն՝ «Ալլահի կուսակցություն», լիբանանյան շիայական կրոնաքա- ղաքական շարժում: Ստեղծվել է 1982 թ. Բեքաայի հովտում (Բաալբեկում) Իրանի գործուն միջամտությամբ Լիբանանում իսրայելական ագրեսիային 56