Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 55

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
վորական ռազմածովային ղեկավարությունն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցները ծրագրեր են մշակել ավիակիր ռազմանավին ու մյուս թվով ութ մարտական ապահովման աջակցման համար նախատեսված ռազմանավերին ուղեկցելու համար 7: Ռազմանավը կրում էր ռուսական Միգ-29 և Սու-33 կործանիչներ: ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 15-ին ՌԴ-ի ՊՆ-ում կայացած ընդլայնված կոլեգիայի նիստի ժամանակ զեկուցեց նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Սու- 33 կործանիչները սկսել են արդեն մարտական թռիչքներ կատարել Սիրիայում` թիրախավորելով Հոմսի և Իդլիբի շրջաններում « Իսլամական պետության » 8 և « Ջաբհաթ ֆաթահ աշ-Շամ » 9 ահաբեկչական կառույցների ռազմական տեխնիկայի պահեստներն ու ռազմական նշանակության ապրանքների արտադրական ենթակառուցվածքները 10: Ռուսական ավիակրի
7
Farmer Ben, Posturing Russians to Send Aircraft Carrier and Fleet along the English Channel, The Telegraph, 14.10.2016, http:// www. telegraph. co. uk / news / 2016 / 10 / 14 / russian-aircraft-carrier-expected-in-english-channel /.
8
Իսլամական պետությունը հիմնականում Իրաքի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում գործող անդրազգային սուննիական զինված խմբավորում է: 2014 թ. հունիսին Իրաքում լայնածավալ տարածքներ, այդ թվում նաև ՝ Մոսուլ քաղաքը, գրավելուց հետո խմբավորումը հայտարարեց Աբու Բաքր Ալ-Բաղդադիի առաջնորդությամբ իսլամական խալիֆայության ստեղծման մասին( տե ՛ ս Բրիտաննիկա հանրագիտարանի Իսլամական պետությունը Իրաքում և Լևանտում բաժինըhttps:// www. britannica. com / topic / Islamic-State-in-Iraq-and-the-Levant).
9
2016 թ. հուլիսի 28-ին Ջաբհաթ ան-Նուսրայի ղեկավար Աբու Մուհամմադ Ալ-Ջուլանին արաբական ալ-Ջազիրա հեռուստատեսության եթերում հայտարարեց նոր կառույցի ՝ Ջաբհաթ ֆաթահ աշ-Շամի ստեղծման մասին, որը պետք է փոխարիներ Ջաբհաթ ան-Նուսրային: Ալ-Ջուլանիի հայտարարության վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր կառույցի ստեղծումը համաձայնեցվել է ալ-Կաիդայի ղեկավար Այման Ազ-Զավահիրիի և նրա տեղակալ Ահմադ Հասան Աբու Ալ-Խեյրի հետ: Սա արտացոլվեց Ալ-Ջուլանիի տեքստում, երբ վերջինս գովասանքի խոսքեր էր նվիրում ալ-Կաիդայի ղեկավարությանը: Այս նոր կառույցի ստեղծումն ահաբեկչական կազմակերպության պիտակը մի կողմ դնելու նպատակ էր հետապնդում( տե ՛ ս The Establishment of the Fateh al-Sham Front in place of the Al-Nusra Front, Al Qaeda ' s branch in Syria: reasons and implications, Meir Amit Intelligence and Terrorism Information Center, Tel-Aviv, Gelilot, 04.08.2016).
10
Russia ' s Admiral Kuznetsov Aircraft Carrier Begins Combat Operation in Syria, Sputnik News, Military and Intelligence, 12.11.2016, https:// sputniknews. com / military / 201611151047453340-admiral-kuznetsov-syria /.
55