Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 54

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ վերացման մասին օրենքը: Դաշնային օրենքով վավերացվում է ՌԴ-ի զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին ՌԴ-ի և ՍԱՀ-ի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին Դամաս- կոսում ստորագրված համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կարգավորում է Սիրիայում ռուսական ներկայության բոլոր ոլորտները: Համաձայնագրում մասնավորապես նշված է, որ ավիախումբը տեղակայվել է Սիրիայում պաշտոնական Դա- մասկոսի խնդրանքով և գտնվում է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, որն իր ենթակառուցվածքներով և անհրա- ժեշտ տարածքով կողմերի համաձայնությամբ անվճար հիմուն- քով տրամադրվում է Ռուսաստանին 3 : Փաստաթղթի կարևոր կետերից մեկով սահմանվում է, որ ռուսական զինվորական ներկայությունը Սիրիայում անորոշ ժամանակով է, այսինքն՝ պետք է ենթադրել, որ ռուսական կողմի համար Սիրիայում հա- կաահաբեկչական պայքարը երկարաձգվում է, չնայած ՌԴ-ի տնտեսության վերաբերյալ բազմաթիվ բացասական գնահա- տականներին: Այդ գնահատականների համաձայն՝ ՌԴ-ն Սի- րիայում երկարատև ռազմական գործողություններ իրակա- նացնելու տնտեսական հնարավորություն չունի 4 , չնայած 2016 թվականին ռազմական բյուջեն 0.8 %-ով ավելացել է 5 : Ռուսական ներկայության ամրապնդման և սիրիական հակամարտության նոր փուլի մասին է վկայում նաև այն, որ նոր մարտական առաջադրանքի կատարման նպատակով ռուսական «Կուզնեցով» ավիակիր ռազմանավը Սիրիա ուղևոր- վեց և նոյեմբերի 8-ին տեղակայվեց Միջերկրական ծովի արևելյան ափերին 6 : Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերա- կանի ռազմական լրագրող Բեն Ֆարմերը նշում է, որ ռուսա- կան ավիակրի` Անգլիական նեղուցը հատելու առիթով թագա- 3 4 5 6 Подписан закон о ратификации Соглашения между Россией и Сирией о размещении авиационной группы ВС России. http://kremlin.ru/events/ president/news/53089. Lydia T., How Much Has The Syrian Civil War Cost Russia And The US? http://www.ibtimes.com/how-much-has-syrian-civil-war-cost-russia-us- 2336199. Տարբեր գնահատականներով Սիրիայում ՌԴ-ի կողմից ռազ- մական գործողությունների օրական արժեքն է 3-4 մլն ԱՄՆ դոլար: Alexandra M., What Russia’s Failing Economy Means for Putin’s Legacy And Military Ambitions http://www.huffingtonpost.com/entry/sergey-alek- sashenko-russia-economy interview_us_56c62e7be4b0928f5a6b4586. Russian Aircraft Carrier Admiral Kuznetsov Arrives in Syria, Haaretz, Middle East News, 13.11.2016. http://www.haaretz.com/middle-east-news/1.752719. 54