Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 53

ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱԼԱՎԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Խնդրո առարկա ուսումնասիրությունը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում( ՍԱՀ) 2015 թ. սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի Դաշնության( ՌԴ) ռազմական ներկայությամբ պայմանավորված ալավիական համայնքի անվտանգության խնդիրներին 1: Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայության իրավական հիմքը 2015 թ. օգոստոսի 26-ին ՌԴ-ի և ՍԱՀ-ի միջև ՌԴ-ի ռազմաօդային ուժերի ավիացիոն խմբի ՝ Սիրիայում տեղակայման մասին համաձայնագիրն է: Համաձայնագրով սահմանվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը նպատակ է հետապնդում Սիրիայում պայքարելու ահաբեկչության և ծայրահեղական խմբավորումների դեմ 2: Այս համաձայնագրով Ռուսաստանը, բացի սիրիական պետականության պահպանմանն ուղղված սիրիական իշխանությունների ջանքերին աջակցություն ցուցաբերելուց, հետապնդում է սեփական ռազմաքաղաքական և անվտանգության շահերը, քանի որ համաձայնագրում հստակ նշվում է, որ կողմերը համաձայնության են գալիս` ելնելով ՍԱՀ-ի և ՌԴ-ի ինքնիշխանության և անվտանգության պահպանման նկատառումներից:
2016 թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին պաշտոնական Մոսկվայի և Դամասկոսի միջև համաձայնագրի վա-
1
Markus K., Oliver T., Russia’ s Military Intervention in Syria, German Institute for International and Security Affairs, November 2015, p. 1.
2
Соглашение между Российской Федерацией и Сирийской Арабской Республикой о размещении авиационной группы Вооруженных Сил Российской Федерации на территории Сирийской Арабской Республики от 26 августа 2015 года( временно применяется с 26 августа 2015 года), Официальный Интернет Портал Правовой Информации, http:// publication. pravo. gov. ru / Document / View / 0001201601140019? index = 0 & rangeSize = 1.
53