Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 52

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ փաստորեն կփորձի hավասարակշռել հարաբերությունները ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ, իսկ Թուրքիայի պա- րագայում ձեռք կբերի կարևոր այլընտրանք: Միևնույն ժամա- նակ հազիվ թե Բաքուն չի գիտակցում, որ Սաուդյան Արա- բիայի հետ հարաբերությունների ակտիվացումը որոշակի ռիս- կեր է պարունակում: Նախ՝ նշենք, որ նույն Սաուդյան Արա- բիայի հետ բաց դռների քաղաքականությունը նպաստեց, որ- պեսզի 1990-ականներից սաուդական պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով Ադրբեջան ներթափանցի վա- հաբականությունը: Տարիների ընթացքում վահաբականների թիվն Ադրբեջանում ընդլայնվեց: Բաքվի համար լրջագույն խնդիր դարձավ սալաֆիական կրոնական և կրոնաքաղա- քական ակտիվությունը: Չնայած Ադրբեջանի իշխանություն- ներին հաջողվեց կանխել այդ շրջանակներից եկող վտանգ- ները, սակայն կրոնական արմատականությունն ու ծայրահե- ղականությունն Ադրբեջանի ազգային անվտանգության հա- մար միշտ էլ սպառնալիք են: ՍԱԹ-ի հետ հարաբերությունների սերտացումը կարող է նպաստել Ադրբեջանի նկատմամբ Իրանի քաղաքականության կոշտացմանը, ինչը, հնարավոր է, արտահայտվի Ադրբեջանի համար ոչ շահեկան իրողություններով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշման փոփոխությամբ, Ադրբեջանում իրանամետ շիայական արմատական և չափավոր հոսանքների ակտիվացմամբ և այլն: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հարա- ճուն ակտիվացումը բնականաբար չի գոհացնի նաև Ռուսաս- տանին, որը Սիրիայում պայքարում է Սաուդյան Արաբիայի դեմ: Ռուսաստանն Ադրբեջանի հետ հարաբերություններում նույնպես կարող է շահարկել Բաքվի համար ցավոտ հարցեր: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների առավել սեր- տացումը բնականաբար դժգոհելու առիթ է տալու Թուրքիային: Չնայած մերձավորարևելյան հարցերում Անկարան համագոր- ծակցում է ՍԱԹ-ի հետ, սակայն վերջինիս հետ գտնվում է շարունակական մրցակցության մեջ: Չի բացառվում, որ վերը նշված իրողությունները ստիպեն Բաքվին Սաուդյան Արա- բիայի Թագավորության հետ հարաբերություններում զգուշա- վորություն ցուցաբերել՝ դաշնակիցների հետ ավելորդ լար- վածությունից խուսափելու համար: 52