Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 51
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
Սաուդյան Արաբիան և Ադրբեջանը համագործակցում են
նաև զբոսաշրջության ոլորտում: 2013 թ. երկու երկրների միջև
կնքվեց զբոսաշրջության ոլորտում համագործակցության հա-
մաձայնագիր 24 : Արաբական մամուլում Բաքուն անգամ ան-
վանում են Կովկասի Դուբայ: 2016 թ. ընթացքում Բաքվում
գրանցվեց արաբ զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսք 25 :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, Ադրբեջանն արաբական ուղղության մեջ էա-
կանորեն կարևորում է համագործակցությունը Սաուդյան Արա-
բիայի հետ: Վերջին շրջանում Ադրբեջանի և Սաուդյան Արա-
բիայի համագործակցության ակտիվացումը կարելի է դիտար-
կել երկկողմ շահերի տեսանկյունից՝ աշխարհաքաղաքական և
աշխարհատնտեսական արդի իրողությունների համատեքս-
տում: Բաքուն նպատակ ունի Սաուդյան Արաբիայի հետ ստեղ-
ծել քաղաքական և տնտեսական ոլորտներում համաչափ հա-
մագործակցության կայուն և շարունակական վիճակ:
Իր հերթին Սաուդյան Արաբիայի Թագավորությունն Ադր-
բեջանի հետ հարաբերություններում հետամուտ է իր շահերին,
որոնցում ևս մեծ է Իրանի գործոնը: Գաղտնիք չէ, որ ՍԱԹ-ը
ցանկանում է հակաշիայական և հակաիրանական դաշինքի
մեջ ներգրավել աշխարհիկ Ադրբեջանին, որը շիայական
մեծամասնության և շիայական ավանդույթների երկիր է:
Ընդհանրապես Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը
հստակորեն միտված է Մերձավոր Արևելքում և առհասարակ,
միջազգային ասպարեզում, իսկ այս պարագայում՝ կովկասյան
տարածաշրջանում, Իրանի դիրքերի թուլացմանը: Սա նշանա-
կում է, որ երկու պետություններն Իրանի հարցում նույնանման
հետաքրքրություններ ունեն:
Նկատի ունենալով նշված իրողությունները՝ կարելի է
ենթադրել, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կշարունակի պահ-
պանել քաղաքական, տնտեսական ու մշակութային համա-
գործակցությունն արաբական և մուսուլմանական աշխարհի
կարևորագույն պետություններից մեկի՝ ՍԱԹ-ի հետ: Թագա-
վորության հետ համագործակցության միջոցով Ադրբեջանը
24
25
Kingdom of Saudi Arabia and Azerbaijan sign cooperation agreement in the
fields of tourism and heritage, 3/13/2013, https://www.scta.gov.sa/en/media
Center/News/MainNews/Pages/z-t-1-13-3-13.aspx.
Azerbaijan became favorite destination for Arab tourists, 02 AUGUST 2016,
http://www.today.az/news/business/153109.htm.
51