ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ազդեցություն ունենալ, որը սակայն հանդիպում է Բաքվի հակազդեցությանը: Իսկ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Իրանի հետ մրցակցող հիմնական պետությունն է: Այս պարագայում Ադրբեջան-Իրան որոշակիորեն հակասական հարաբերություններում Ադրբեջան-Սաուդյան Արաբիա համագործակցությունը կարող է հավասարակշռող և հակազդող նշանակություն ունենալ:
ՍԱԹ-ի հետ Ադրբեջանի սերտ համագործակցության մյուս կարևոր պատճառը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը Սաուդյան Արաբիայի միջոցով հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ձեռք է բերել ոչ միայն իսլամական աշխարհի աջակցությունը, այլև օգնություն միջազգային ասպարեզում ՝ ՄԱԿ-ում և այլուր: Նշենք, որ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը խիստ կոշտ և միակողմանի դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, որին համարում է « ագրեսոր » պետություն:
Կասկածից վեր է, որ ՍԱԹ-ը տարածաշրջանում կարևորում է հատկապես Ադրբեջանի հետ համագործակցությունը, առավել, քան Վրաստանի կամ մի այլ երկրի հետ: Ադրբեջանին ուղղված ժեստ է նաև այն, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ ՝ պատճառ բերելով ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորված չլինելը: ՍԱԹ-ում Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևի խոսքերով Ադրբեջանին և Սաուդյան Արաբիային միավորում է համակողմանի եղբայրությունը: « Մեր ժողովուրդները նույն մշակույթի և ավանդույթների, ինչպես նաև նույն կրոնի կրողներն են » 22:
Հարկ է նկատել, որ Ադրբեջանը ցանկանում է խորացնել Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունն էներգետիկ և տնտեսական ոլորտներում ևս: Իր հերթին Սաուդյան Արաբիան պատրաստ է սերտացնելու էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ 23:
22
Abdul Hannan Tago, նշվ. աշխ.:
23
Azerbaijan, Saudi Arabia discuss prospects to expend energy dialogue, 06 April 2015, http:// www. caspianenergy. net / en / oil-and-gas / 21451-azerbaijansaudi-arabia-discuss-prospects-to-expand-energy-dialogue.
50