Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 49
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
էր խոսում այն փաստը, որ թագավոր Սալմանն անձամբ դի-
մավորեց Ալիևին Էռ-Ռիադի օդանավակայանում 18 : Վերահաս-
տատվեցին համագործակցության հիմնական ուղենիշները:
Նշենք, որ Իլհամ Ալիևի վերջին այցելությունը Սաուդյան Արա-
բիա տեղի էր ունեցել 10 տարի առաջ: Ադրբեջանի նախագահը
Սաուդյան Արաբիայում նավթի գներին առնչվող խնդիրները
քննարկեց նավթի և բնական ռեսուրսների նախարար Ալի Ալ-
Նուայմիի հետ: Իսկ թագավորության առևտրի պալատի նա-
խագահ Աբդուլ Ռահման Ալ-Զամիլի հետ քննարկվեցին քիմիա-
կան և նավթարդյունաբերական համատեղ հաստատություն-
ներ հիմնելու, նավթագազային, գյուղատնտեսական ապրանք-
ներ արտադրելու, դրանց արտահանումը Սաուդյան Արաբիա և
երրորդ երկրներ կազմակերպելու հարցեր: Ի. Ալիևը հանդի-
պեց նաև ԻՀԿ-ի շրջանակներում գործող Իսլամական զար-
գացման բանկի նախագահ Ահմադ Մուհամմադ Ալիի և ԻՀԿ-ի
գլխավոր քարտուղար Իյադ բին Ամին Մադանիի հետ 19 :
Քննարկվեցին համատեղ ծրագրեր իրականացնելու հարցերը:
ԻՀԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ շնորհակալություն
հայտնեց Իլհամ Ալիևին պաղեստինցի ժողովրդին ցուցաբերած
քաղաքական և նյութական աջակցության համար: Ալիևն այ-
ցելեց նաև Մադինա՝ Մուհամմադ մարգարեի մզկիթը 20 :
Երկկողմ հարաբերությունների հարցում կարևոր դեր ունի
իսլամը, որը միավորիչ գործոն է քաղաքակրթական առումով:
Հետաքրքրական է, որ կրոնապետություն համարվող Սաուդ-
յան Արաբիան շահագրգռված է սուննի իսլամի, մասնավորա-
պես սալաֆիականության սաուդական մեկնաբանության` վա-
հաբականության արտահանմամբ, իսկ աշխարհիկ Ադրբեջանը
դիտարկվում է որպես պարարտ հող 21 :
Ադրբեջան-Սաուդյան Արաբիա հարաբերություններում
կարևոր գործոն է Իրանը: Իրանը, Ադրբեջանի հետ ունենալով
կրոնական, մշակութային և այլևայլ ընդհանրություններ,
1991 թ.-ից ի վեր փորձում է այստեղ քաղաքական և կրոնական
Royal welcome for Aliev in Saudi Arabia, 06 April 2015, http://com-
monspace.eu/index.php?m=23&news_id=3213.
19 Azerbaijani
President meets with OIC Secretary General, 6,04,2015,
http://en.trend.az/azerbaijan/politics/2380778.html.
20
President Aliyev visits prophet’s mosque in Medina, 8 April 2015 ,
http://www.azernews.az/nation/80135.html.
21 Eldar Mamedov, Azerbaijan Interests Lie Closer to Iran than Saudi Arabia,
February 4, 2016, http://muftah.org.
18
49