ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ջանական Թրենդին տված հարցազրույցում Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշում է, որ Ադրբեջանը խաղում և շարունակելու է խաղալ կարևոր դեր միջազգային ասպարեզում: Այն կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև, և որ Ադրբեջանի շարունակական զարգացումը գոհացուցիչ է ՍԱԹ-ի համար 14:
Նույն ՝ 2013 թ. դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Ներդրումների գլխավոր հանձնախմբի( SAGIA) նախագահ Աբդուլ Լատիֆ Ալ-Օսմանը Բաքվում էր ՝ Ադրբեջանի նավթաքիմիական ոլորտում սաուդական ներդրումների վերաբերյալ շուրջ տասներկու տնտեսական համաձայնագիր ստորագրելու համար 15: Զուգահեռաբար Բաքուն ձեռնամուխ եղավ մշակույթի, կրթության և անվտանգության ոլորտներում ՍԱԹ-ի հետ համագործակցության սերտացմանը: Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արտոնեցին, որպեսզի դեկտեմբերի 31-ը այդ երկրում ևս նշվի որպես համայն ադրբեջանցիների համերաշխության օր:
2014 թ. Ադրբեջան այցելեց Սաուդյան Արաբիայի սահմանային ծառայության գերագույն ղեկավարը ՝ քննարկելու անվտանգությանն առնչվող հարցեր: Նշենք, որ դրան նախորդել էր 2013 թ. վերջին երկու պետությունների միջև Արտահանձնման մասին պայմանագրի կնքումը, որն առնչվում էր հանցագործության և ահաբեկչության դեմ համատեղ պայքարին 16:
2015 թ. մայիսին Ադրբեջանում տեղի ունեցավ ադրբեջանասաուդական գործարար հանդիպում, որը կազմակերպվել էր Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարարության կողմից, և որին մասնակցելու էր եկել Սաուդյան Արաբիայի առևտրի և արդյունաբերության նախարարի ղեկավարած պատվիրակությունը 17: Երկկողմ համագործակցության շղթայի մեջ աչքի է ընկնում 2015 թ. ապրիլին Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա: Ադրբեջանասաուդական հարաբերությունների բարձր մակարդակի մասին
14
Saudi Arabia FM: Azerbaijan is bridge between East and West, 14 June 2012, http:// en. trend. az / azerbaijan / politics / 2037309. html.
15
Abdul Hannan Tago, Saudi-Azerbaijan ties touching new heights, 14 December 2012, http:// www. arabnews. com / saudi-azerbaijan-ties-touching-new-heights ․
16
Նույն տեղում:
17
Նույն տեղում:
48