Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 47

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ թյունները շարունակում էին ֆինանսական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրո- նական և կրթական հաստատությունների զարգացման հար- ցում: 2002 թ. Բաքվում դպրոցներ կառուցելու ծրագրի շրջա- նակներում Զարգացման սաուդական հիմնադրամը 35.7 մի- լիոն ռիալ հատկացրեց Ադրբեջանի կառավարությանը: Իսկ մի քանի տարի անց՝ 2005 թ., ֆինանսական օգնություն տրա- մադրեց Բաքվին՝ մարդասիրական նպատակներով օգտագոր- ծելու համար 10 : Սաուդյան Արաբիայի օգնությամբ Ադրբեջանում մի շարք մզկիթներ վերանորոգվեցին, և նորերը կառուցվեցին: 2003 թ. իշխանության եկած Իլհամ Ալիևը հետամուտ եղավ երկկողմ հարաբերությունների ընդլայնված զարգաց- մանը միտված քաղաքականությանը: Իշխանության գալուց եր- կու տարի անց՝ 2005 թ., նա առաջին անգամ պաշտոնական այցով մեկնեց Էռ-Ռիադ 11 : Երկկողմ հարաբերությունները Իլհամ Ալիևի օրոք նոր դրսևորումներ ձեռք բերեցին: 2007 թ. նոյեմբերի 10-17-ը սկզբում Էռ-Ռիադում, իսկ հետո Ջիդդայում և Դամմամում անցկացվեցին Ադրբեջանի մշակութային օրեր: Դրան հետևեցին 2008 թ. հունիսի 17-21-ը սաուդական մշա- կութային օրերի անցկացումն Ադրբեջանում, որին մասնակցում էր ՍԱԹ-ի մշակույթի նախարարը, ով ղեկավարում էր Բաքու ժամանած մոտ հարյուրհոգանոց պատվիրակությունը 12 : Բավա- կան սերտացան նաև միջպառլամենտական կապերը: 2010 թ. Բաքու այցելեց ՍԱԹ-ի Մաջլիս ալ-շուրայի նախագահ Աբալլահ բին Իբրահիմ Ալ Շեյխը: Դրան հաջորդեցին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի այցե- լությունը և համապատասխան պայմանագրերի ստորա- գրումը 13 : Երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդեց 2012 թ. Էռ-Ռիադի այն հայտարարությունը, թե կովկասյան տարածաշրջանում իր հիմնական գործընկերն Ադրբեջանն է: Կասկածից վեր է, որ այս շրջանից ի վեր ՍԱԹ-ի հետ համա- գործակցությունն Ադրբեջանի համար վերաճեց առաջնահեր- թության: Հատկանշական է, որ 2012 թ. հունիսի 14-ին ադրբե- 10 11 12 13 Abdul Hannan Tago, Saudi-Azerbaijan ties touching new heights, 14 December 2012, http://www.arabnews.com/saudi-azerbaijan-ties-touching-new-heights. Նույն տեղում: Նույն տեղում: Նույն տեղում: 47