Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 46
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ցի շրջանակներում կնքվեց տնտեսության, առևտրի, ներդրում-
ների, տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության ու
սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության գլխավոր
հուշագիրը: Ջիդդայում Հեյդար Ալիևը մամլո ասուլիսում սաուդ-
յան Ֆահդ թագավորին անվանելով եղբայր և ընկեր՝ նշում էր,
որ երկու պետությունները համագործակցության զարգացման
նույն տեսլականներն ունեն 6 :
Սաուդյան Արաբիան առաջին երկրներից մեկն էր, որը
1994-1999 թթ. ընթացքում շարունակաբար մարդասիրական
օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին՝ Հայաստանից տեղա-
փոխված փախստականներին օժանդակելու նպատակով: Ղա-
րաբաղաադրբեջանական պատերազմի հետևանքով վիրավոր-
ված Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ բուժման նպատակով
մեկնեցին Սաուդյան Արաբիա 7 :
Երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում Ադր-
բեջանից սկսեցին ամեն տարի Սաուդյան Արաբիա մեկնել
ավելի մեծ թվով ուխտավորներ: Եթե անկախությանը հաջոր-
դած տարիներին դա փոքր թիվ էր՝ մի քանի տասնյակ մարդ,
ապա հետագա տարիներին Սաուդյան Արաբիան Ադրբեջանին
ուխտագնացության ավելի շատ քվոտաներ հատկացրեց 8 : Ի
վերջո, 2016 թ. ձեռք բերված երկկողմ համաձայնության ար-
դյունքում Ադրբեջանից Սաուդյան Արաբիա մեկնող ուխտա-
վորների թիվը սահմանվեց 1600-ը 9 : Բացի այդ, Ադրբեջանից
բազմաթիվ ուսանողներ մեկնեցին Սաուդյան Արաբիա՝ աստ-
վածաբանության և այլ ոլորտներում կրթություն ստանալու
նպատակով: Հեյդար Ալիևի իշխանության հատկապես վերջին
տարիներին երկկողմ համագործակցությունը, կարելի է ասել,
որոշակիորեն ընդլայնվել էր: Սաուդյան Արաբիայի իշխանու-
Statement of the President of the Republic of Azerbaijan Heydar Aliev at a
press conference in Jeddah, Saudi Arabia-July 11, 1994, http://lib.aliyev-heri-
tage.org.
7 Abdul Hannan Tago, Saudi-Azerbaijan ties touching new heights, 14 December
2012, http://www.arabnews.com/saudi-azerbaijan-ties-touching-new-heights
8
1998-1999 թթ. Ադրբեջանից Մեքքա և Մադինա մեկնած ուխտավորների
թիվն օրինակ 250 էր, իսկ 2014 թ. ադրբեջանցի ուխտավորների թիվը
հասավ 3200-ի: Տե՛ս Hajj pilgrimage quota filled in Azerbaijan, 25-04-2014,
http://m.apa.az/en/azerbaijani-news/azerbaijan_religion_news/hajj-pilgrimage-
quota-filled-in-azerbaijan․
9 Azerbaijan reduces Hajj quota for 2016, 15,02,2016, http://kaspi.az/en/azer-
baijan-reduces-hajj-quota-for-2016/․
6
46