Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 45
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
Մյուս կողմից՝ իսլամական աշխարհի հետ համագործակ-
ցությունն Ադրբեջանը լավագույնս օգտագործեց Հայաստանի
դեմ քարոզչության և Լեռնային Ղարաբաղի հարցում քաղա-
քական, ֆինանսական, ինչպես նաև միջազգային աջակցու-
թյուն ձեռք բերելու հարցում 4 : Չնայած արաբական ուղղության
ոչ առաջատար լինելու հանգամանքին՝ արաբական երկրների
մեջ առանձնացան որոշ պետություններ, որոնք ի սկզբանե
հայտնվեցին Ադրբեջանի արտաքին քաղաքականության
ուշադրության կենտրոնում: Դրանք հիմնականում Ծոցի երկր-
ներն էին, բայց և հատկապես Սաուդյան Արաբիայի Թագա-
վորությունը (ՍԱԹ), որն աշխարհի ամենախոշոր նավթար-
դյունահանող երկրներից մեկն է:
Սաուդյան Արաբիան իսլամի հայրենիքն է և իրականաց-
նում է մուսուլմանական աշխարհի ամենամյա ուխտագնացու-
թյունը դեպի սրբազան Մեքքա և Մադինա: Նշենք, որ վահա-
բականություն դավանող Սաուդյան Արաբիան այն պետու-
թյունն է, որը հանգուցային դերակատարում ունի թե՛ միջազ-
գային, թե՛ մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Նրա
դերը հանգուցային է ԻՀԿ-ում, Արաբական պետությունների
լիգայում, Ծոցի երկրների համագործակցության խորհրդում,
ՕՊԵԿ-ում և այլ կառույցներում: Սաուդյան Արաբիան առաջին
պետություններից մեկն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկա-
խությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբե-
րություններ հաստատվեցին 1992 թ. փետրվարի 24-ին: 1994 թ.
ապրիլին Էռ-Ռիադում բացվեց Ադրբեջանի դեսպանատունը և
միայն հինգ տարի անց՝ 1999 թ. հունիսին, Բաքվում՝ Սաուդյան
Արաբիայի Թագավորության դեսպանատունը: 1994 թ. հուլի-
սին՝ իշխանության գալուց որոշ ժամանակ անց, երբ Հայաս-
տանի հետ Ադրբեջանն արդեն կնքել էր զինադադարի մասին
համաձայնագիր, Հեյդար Ալիևը պաշտոնական այցով մեկնեց
Սաուդյան Արաբիա: Նրան ուղեկցում էին Ադրբեջանի կառա-
վարության անդամներ, նաև՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ
Ալլահ Շուքյուր Փաշազադեն: Հ.Ալիևը և նրան ուղեկցող պատ-
վիրակությունը եղան նաև Մեքքայում՝ իրականացնելով փոքր
ուխտագնացություն՝ ումրա 5 : Հեյդար Ալիևի այցը երկկողմ հա-
րաբերությունների զարգացման նոր հեռանկարներ բացեց: Այ-
4
5
Մանրամասն տե՛ս Ա. Փաշայան, Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներ-
կան, Եր., 2014:
Նույն տեղում, էջ 45:
45