Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 44
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆ-ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒ
ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
1991 թ. անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի
արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը չնա-
յած կարևորվում էր, սակայն չուներ այնպիսի առաջնահերթու-
թյուն, ինչպես օրինակ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության հետ հա-
մագործակցությունը: Ադրբեջանը թեև դիվանագիտական հա-
րաբերություններ հաստատեց արաբական մի շարք երկրների
հետ, սակայն արաբական ուղղությունը Ադրբեջանի անկախու-
թյունից ի վեր զարգանում էր ոչ սրընթաց: Հընթացս Ադրբե-
ջանի արտաքին քաղաքականության մեջ առավել կարևորվեց
իսլամական ուղղությունը, միջազգային իսլամական ընտանիքի
անդամ դառնալը, որի ապացույցն Իսլամական համագործակ-
ցություն կազմակերպության (ԻՀԿ) հետ Ադրբեջանի սերտ
շփումներն էին 1 : Հատկանշական է, որ աշխարհիկ հիմքեր
ունեցող Ադրբեջանն իրեն անվերապահորեն համարեց իս-
լամական Ումմայի անդամ, որի մասին բազմիցս հայտարարել
են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները 2 : Հատկանշական
է, որ Հեյդար Ալիևը ձգտում էր Ադրբեջանում զարգացնել եվ-
րոպական փորձը, մյուս կողմից՝ սերտացնել կապերն իսլա-
մական աշխարհի հետ: Ադրբեջանը ներկայացվում էր մի եր-
կիր, որը կարող էր կամրջի դեր խաղալ Արևմուտքի և Արևելքի
միջև 3 :
1
2
3
Ադրբեջանը ԻՀԿ-ին անդամագրվեց 1991 թ.՝ Խորհրդային Միության
փլուզումից անմիջապես հետո: Այս հարցում էական դեր ունեցավ
Թուրքիան, սակայն ոչ պակաս կարևոր էր նաև Սաուդյան Արաբիայի
աջակցությունը: Մանրամասն տե՛ս Ա. Փաշայան, Իսլամական կոնֆե-
րանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորո-
շումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Եր., 2003:
Ա. Փաշայան, Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան, Եր., 2014, էջ 135:
Նույն տեղում, էջ 49:
44