Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 43

ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ կազմեց Ճապոնիայի ներկրումների 31%-ը, որը 5%-ով ավելի էր նախորդ տարվա համեմատ, ինչը մեծ օգնություն էր Ճապո- նիայի տնտեսության համար 22 : Բացի այդ, Սաուդյան Արաբիան շահագրգռված է նաև Ճապոնիայի աջակցությամբ իր երկրում ատոմակայաններ կառուցելու հարցում, որոնց միջոցով կկարողանա ապահովել էներգիայի ներքին պահանջարկը: Այսպիսով, ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող ճապոնա-սաուդյան հարաբերություններն աստիճանաբար ամրապնդվում և խորանում են: Երկկողմ հարաբերություններն ընդգրկում են համագործակցության զանազան ոլորտներ: Թե՛ Ճապոնիան, թե՛ Սաուդյան Արաբիան, լինելով միջազգային հարաբերությունների կարևոր գործոններ, համագործակցում են ոչ միայն առևտրատնտեսական ոլորտում, այլև տարածա- շրջանային խնդիրների լուծման հարցերի շուրջ: Սաուդյան Արաբիայի նավթաքիմիական ոլորտի, այլընտրանքային էներ- գիայի զարգացման, էլեկտրակայանների և աէկ-ների, ինչպես նաև երկաթգծերի կառուցման, շինարարական խոշոր նախա- գծերի իրականացման մեջ Ճապոնիայի ակտիվ մասնակցու- թյունը և ռազմական ոլորտում համագործակցությունը երկկողմ հարաբերություններին տալիս են բազմաբովանդակ և ռազմա- վարական նշանակություն: 22 Abe to visit Saudi Arabia to secure stable oil supply, Japantoday, 10.03.2013, https://www.japantoday.com/category/politics/view/abe-to-visit-saudi-arabia-to- secure-stable-oil-supply. 43