ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
կհասնի Էր-Ռիյադ, իսկ մյուսը ՝ Ռաս ալ Զուր, որը գտնվում է Ծոցի ափին ։
Բացի այդ, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան համագործակցում են ռազմական ոլորտում, որը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի զորքերի և Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի միջև պարբերաբար փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Երկու կողմերը կարևորում են ՄԱԿ-ի դերը Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու, մասնավորապես պաղեստինյան խնդրի շուտափույթ լուծման հարցում: Սաուդյան Արաբիան երախտապարտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում( ԱԽ) Պաղեստինին դիտորդի կարգավիճակ տալու հարցում Ճապոնիայի դրական դիրքորոշման համար: Այդ պատճառով Սաուդյան Արաբիան հետաքրքրված է և ամեն կերպ աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ-ում մշտական անդամ դառնալու հարցում:
Հատկանշական է, որ թեև 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները զգալիորեն վատթարացել էին, այնուամենայնիվ եռակողմ հանդիպումները մերձավորարևելյան խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ շարունակվում են: Այսպես, 2001 թ. նոյեմբերին Սաուդյան Արաբիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը հանդիպեցին քըննարկելու Աֆղանստանին տրամադրվող օգնության հարցը: 2002 թ. հունվարին Տոկիոյում տեղի ունեցավ խորհրդաժողով, որտեղ Ճապոնիան պատրաստակամություն հայտնեց 5 տարի անընդմեջ 4.5 մլրդ դոլար տրամադրել Աֆղանստանին ՝ վերականգնման նպատակով:
Ծագող արևի երկիրն աջակցում է Սաուդյան Արաբիային նաև այլընտրանքային էներգիայի զարգացման հարցում, որը կնպաստի Ճապոնիա արտահանվող նավթի քանակի մեծացմանը Էր-Ռիյադից: Այսպես, ճապոնական « Շովա շելլ սոլար փաուեր »(" Showa Shell Solar Power ") ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել « Սաուդի Արամկո »-ի հետ Սաուդյան Արաբիայում արևային էներգիայի զարգացման հարցի շուրջ: Ճապոնիայի տնտեսության համար նավթի քանակի ավելացումը հատկապես կարևորվեց Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո, երբ Ճապոնիան ստիպված էր կանգնեցնել երկրում գործող բոլոր աէկ-ները: Սաուդյան Արաբիան պատրաստակամություն հայտնեց աջակցել Ճապոնիային այդ հարցում: Արդեն 2012 թ. Սաուդյան Արաբիայից ներկրվող նավթը
42