Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 41

ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2005 թ. օգոստոսի 22-ին «Ջափան գազոլին կորպորեյ- շըն»-ը հայտարարեց, որ ճապոնական «Մարուբենի կորպո- րեյշըն»-ի և սաուդյան «Ալջոմայ հոլդինգ»-ի ("Aljomaih Holding") հետ կնքել է պայմանագիր Սաուդյան Արաբիայի նավթի և գազի համալիրներին էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ: Համալիրները տեղակայված են Սաուդյան Արա- բիայի արևելյան մասում՝ Աբքաիք, Հավիյայ և Ռաս Տանուրա շրջաններում, և պատկանում են «Սաուդի Արամկո»-ին: Կա- ռույցը, որը գնահատվում է 650 մլն դոլար, նախատեսվում է ավարտին հասցնել 2016 թ. 21 : Ճապոնիան մասնակցում է նաև Սաուդյան Արաբիայի «Հյուսիս-հարավ» երկաթգծի կառուցման գործընթացին: Եր- կաթգիծն ունենալու է 1418 կմ երկարություն (ձգվում է Էր-Ռի- յադից մինչև Հադիթա քաղաք): Այն նախատեսվում է դառնալ տարածաշրջանի ամենաերկար երկաթգիծը: Վերջինս կունենա տնտեսական մեծ նշանակություն, քանի որ զբաղվելու է ոչ միայն ուղևորափոխադրմամբ, այլև ապրանքափոխադրմամբ: Երկաթգծի կառուցման մեջ ներգրավված են նաև մի շարք օտարերկրյա ընկերություններ: Այսպես, Ազ Զաբիրայից դեպի Ռաս ալ-Խաիր ձգվող մասը, որը կազմում է 576 կմ, կառուցում է «Սաուդի բին Լադեն» խումբը երկու գերմանական ընկերու- թյունների հետ միասին: Մյուս մասը, որը ձգվում է Ազ Զա- բիրայից մինչև Ալ-Նաֆուդ անապատը՝ 440 կմ երկարությամբ, կառուցում են «Չայնա ռեյլվեյ էիթինթհ բյուրոու» ("China Railway 18th Bureau") և «Ալ սուվաիկեթ կորպորեյշըն» ("Al Suwaiket Corporation") ընկերությունները: Ճապոնական «Միցուի» ընկե- րությունն ավստրիական «Բարքլեյ մոուլեու» ("Berkeley Mouleu") և սաուդյան «Ալ Ռաշիդ թրեյդինգ ընդ քոնթրաքթինգ կոր- պորեյշըն»-ի ("Al Rashid Trading and Contracting Corporation") հետ միասին կառուցում են երկաթգծի 818 կմ հատվածը, որը ձգվում է հյուսիսից՝ Հադիթա և Ջալամիդ գյուղաքաղաքներից դեպի հարավ: Այս երկու գյուղաքաղաքներից դուրս եկող եր- կաթգծերը միանալու են Բոսայադայում և շարունակվելու են դեպի Նաֆուդ: Բոսայադայից ձգվող երկաթգծերից մեկը 21 Saudi Arabia: Japan’s JGC leads consortium to secure US$650 million contract to supply Aramco power and steam, 17.09.2013, http://energyasia.com/saudi- arabia-japans-jgc-leads-consortium-secure-us650-million-contract-supply- aramco-power-steam/. 41