Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 40

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ սանա: Կողմերը համագործակցում են նաև անվտանգության, ծովային ուղիների հաղորդակցության, ծովահենների դեմ պայքարում 17 : Ճապոնիան Սաուդյան Արաբիայում իրականացնում է նաև մի շարք շինարարական նախագծեր: Այսպես, ճապոնա- կան «Սոիջիտս կորպորացիա»-ն 2004 թ. մայիսի 25-ին պայ- մանագիր կնքեց «Սաուդի էլեքթրիք» ("Saudi Electric") ընկե- րության հետ՝ Ջիդդա քաղաքում էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նախագիծը ստացավ «Շոաիբա 2» անվանումը: Հատկանշական է, որ «Շոաիբա 1» էլեկտրակայանը կառուցվել էր դեռևս 1999 թ.: Վերոնշյալ էլեկտրակայանները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայով երկրի արևմտյան շրջան- ներին 18 : Ճապոնիան ներգրավված է նաև էթիլեն-գլիցերինի գոր- ծարանի կառուցման գործընթացում: Ճապոնական «Տոյո էն- ջինիերինգ կորպորեյշըն» ("Toyo Engineering Corporation") ըն- կերությունը 402 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ՍԱԲԻԿ-ի հետ՝ էթիլեն-գլիցերինի գործարան կառուցելու վերաբերյալ 19 : Գործարանը կառուցվում է Սաուդյան Արաբիայի արևմտյան մասում՝ Յանբու քաղաքում: Հատկանշական է, որ «Տոյո էնջինիերինգ կորպորեյշըն»-ն արդեն փորձ ունի Սաուդ- յան Արաբիայում էթիլեն-գլիցերինի գործարան կառուցելու հարցում: Նախկինում Սաուդյան Արաբիայում կառուցվել են ևս չորս նմանատիպ գործարաններ: Ճապոնական «Սումիմոտո կորպորեյշըն»-ը կառուցում է Ռաս ալ Զուրում 6 մլրդ դոլար արժողությամբ ջրի մաքրազերծ- ման գործարան, որն ունենալու է 850-1100 մեգավատտ հզո- րություն: Գործարանի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է Սաուդյան Արաբիայի կառավարությանը, 20%-ը՝ ճապոնական «Սումիտոմո» ընկերությանը, մնացածը՝ երկու մալայզիական ընկերությունների 20 : 17 18 19 20 Joint Statement between the Kingdom of Saudi Arabia and Japan, http://www. mofa.go.jp/region/middle_e/ pmv0704/joint_saudi.html. Shoaiba Oil-Fired Power Plant, Saudi Arabia, http://www.power-technology. com/projects/shoaiba/. World's Largest EO/EG Plant in Saudi Arabia Awarded to TEC, 31.05.2002, http://www.toyo-eng.com/jp/en/company/news/?n=29. John Sfakianakis, Prudent overspending: Saudi state spending and signs of recovery, ArabNews, 28.10.2009, http://www.arabnews.com/node/329421#. 40