ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղյուսակ 1 |
« Արաբիեն օյլ »-ի նավթի արդյունահանման քանակը |
1961-1974 թթ.( մլն բարել) |
1961 թ. |
3.5 |
1968 թ. |
51.8 |
1962 թ. |
10.5 |
1969 թ. |
65.61 |
1963 թ. |
22.4 |
1970 թ. |
63.7 |
1964 թ. |
30.1 |
1971 թ. |
92.4 |
1965 թ. |
31.5 |
1972 թ. |
105.7 |
1966 թ. |
45.5 |
1973 թ |
95.9 |
1967 թ. |
47.6 |
1974 թ. |
99.4 |
* Ներառում է նաև Սաուդյան Արաբիայի չափը( 50 %)
Աղբյուրը` Middle East Economic Digest, London, 1969-1973; Бюллетень иностранной коммерческой информации, М., 1972-1973.
1975 թ. Սաուդյան Արաբիայի և Ճապոնիայի միջև ստորագրվեց տեխնոլոգիական համագործակցության պայմանագիր` նավթաքիմիական ոլորտի զարգացման նպատակով միասնական ընկերություն ստեղծելու մասին: Արդյունքում ստեղծվեցին երկու միասնական ճապոնա-սաուդյան ընկերություններ` « ԱՐ-ՌԱԶԻ ՄԵԹԱՆ »-ը(" AR-RAZI METAN ")( 1979 թ.) և « ՇԱՐՔ »-ը(" SHARQ ")( 1981 թ.) 14: « ԱՐ-ՌԱԶԻ ՄԵԹԱՆ » ընկերությունը սկսել է մեթան արդյունահանել 1983 թվականից, որն այժմ մեթանի արդյունահանման ամենամեծ ընկերությունն է աշխարհում: Ինչ վերաբերում է « ՇԱՐՔ » ընկերությանը, ապա այն ստեղծվել է ճապոնական « Միցուբիշի »(" Mitsubishi ") և « Սաուդի բեյսիք ինդասթրիս կորպորեյշըն »՝ ՍԱԲԻԿ(" Saudi Basic Industries Corporation "( SABIC) ընկերությունների միասնական ջանքերի արդյունքում 15: Ընկերությունն անվանվեց « Արևելյան նավթաքիմիական ընկերություն »(" Eastern Petrochemical Company "), սակայն հակիրճ այն հայտնի է
14
Yamada M., Gulf-Asia Relations as " Post-Rentier " Diversification?: The Case of the Petrochemical Industry in Saudi Arabia, Journal of Arabian Studies, London, 2011, p. 110.
15
Mitsubishi Corporation, Sharq, The Saudi Arabian Petrochemical Project: A Testament to Strong Japan-Saudi Ties, Endeavour, Volume 3, www. mitsubishicorp. com / jp / en / mclibrary / brojectstory.
37