Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 38
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
«ՇԱՐՔ» անվամբ: Այն սկսեց առևտրով զբաղվել 1985 թվա-
կանից: Վերոնշյալ երկու ընկերությունները՝ «ԱՐ-ՌԱԶԻ ՄԵ-
ԹԱՆ»-ը և «ՇԱՐՔ»-ը, աջակցություն են ստանում Ճապոնիայի
կառավարությունից, որը տեխնոլոգիաների տրամադրման
դիմաց նավթ է ստանում:
1998 թ. հոկտեմբերին արքայազն Աբդուլա բին Աբդուլ
Ազիզն այցելեց Ճապոնիա, որի արդյունքում ստորագրվեց Ճա-
պոնիա-Սաուդյան Արաբիա համագործակցության վերաբերյալ
համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի՝ նախատեսվում
էր 2003 թ. Ջիդդա քաղաքում կառուցել «Ավտոմեքենաների
տեխնիկական վերապատրաստման» ինստիտուտ, որտեղ երի-
տասարդ սաուդցիները կարող են սովորել մեքենայի վերանո-
րոգման հիմնական հմտությունները:
Սաուդյան Արաբիան շահագրգռված է իր երկրում ճապո-
նական ներդրումների մեծացման հարցով և ստեղծում է բա-
րենպաստ պայմաններ, ինչը շահագրգռում է Ճապոնիային նոր
ներդրումներ կատարելու հարցում: Այսպես՝ Սաուդյան Արա-
բիան հանել է մասնավոր եկամտահարկը, իսկ կորպորատիվ
հարկը չի գերազանցում 20%-ը: Ավելին՝ սաուդյան արտար-
ժույթը՝ ռիյալը, աշխարհի ամենակայուն արտարժույթներից
մեկն է, որը նույնպես խթանիչ գործոն է ներդրում կատարող
երկրների համար: Սաուդյան Արաբիան ներդրումների համար
բարենպաստ պայմաններ է ստեղծել հատկապես առողջապա-
հության, հեռուստահաղորդակցության և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ իր «խոսքը», անշուշտ,
կարող է ասել Ճապոնիան՝ լինելով տեխնոլոգիապես զարգա-
ցած պետություն: Սաուդյան Արաբիան իր հերթին մեծապես
գնահատում է ճապոնական բարձրորակ ապրանքատեսակ-
ները և շահագրգռված է Ճապոնիայի հետ փոխհամագոր-
ծակցության հարցով:
2007 թ. Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Սաուդյան
Արաբիա կատարած իր այցելության ժամանակ հայտարարեց,
որ Ճապոնիայի ներդրումների քանակը Սաուդյան Արաբիայում
հետզհետե աճում է, և նախատեսվում է ներդրումները 2 մլրդ
դոլարից հասցնել մինչև 20 մլրդ դոլարի: Հատկանշական է, որ
2006 թ. դրությամբ 3.5 մլրդ դոլարի ներդրումով Ճապոնիան
դարձավ Սաուդյան Արաբիայի ամենամեծ ներդրողը: Այսպի-
սով, 2000-2005 թթ. ընթացքում Ճապոնիան դարձավ Սաուդ-
յան Արաբիայի ամենախոշոր ներդրումներ կատարող պետու-
թյունը՝ 5 տարվա ընթացքում կատարելով 15 մլրդ դոլարի ներ-
38