Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 36
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
«Լուլու» նավթահանքը և «Դորա» կոչվող բնական գազի հան-
քերը 11 :
Ճապոնական «Արաբիեն օյլ» ընկերության նավթի ար-
դյունահանման ծավալները տարեցտարի ավելանում էին՝ պա-
հանջելով նոր ներդրումներ: Խնդիրն այն է, որ «Խաֆջի» նավ-
թահանքից արդյունահանված նավթը մեծ քանակությամբ
նստվածք է պարունակում, որից մաքրազտելու համար Ճապո-
նիայի նավթամշակման արդյունաբերությունը բավական հզոր
չէր և ի վիճակի չէր վերամշակման ենթարկելու օրեցօր աճող
արդյունահանվող նավթի քանակը (տե՛ս աղյուսակ 1): Այդ
պատճառով որոշվեց 1965 թ. կնքել համաձայնագիր «Արաբիեն
օյլ»-ի և ճապոնական մի խումբ ընկերությունների միջև` «Ֆուջի
օյլ» ("Fuji oil") ընկերություն ստեղծելու վերաբերյալ, որը 1969
թ. Տոկիոյում սկսեց կառուցել նավթամշակման գործարաններ`
տարեկան 4 մլն տոննա հզորությամբ:
1966 թ. ճապոնական «Արաբիեն օյլ» ընկերությունը, Քու-
վեյթի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների հետ հա-
մաձայնեցնելով, կնքեց «Նիպպոն գազոլին կոմպանի օֆ Ջա-
պան»-ի ("Nippon Gasoline Company of Japan") հետ պայմանագիր
Սաուդյան Արաբիայում նավթի վերամշակման գործարան
կառուցելու վերաբերյալ: Նախատեսվում էր նավթի արդյունա-
հանման քանակին զուգընթաց աստիճանաբար մեծացնել վե-
րամշակման գործարանի հզորությունը 12 : Այսպես` 1960 թ. Ճա-
պոնիան Սաուդյան Արաբիայի Ջիդդա և Էր-Ռիյադ քաղաքնե-
րում, իսկ 1980 թ.` Յանբույում կառուցեց նավթի վերամշակման
գործարաններ: Ավելին՝ Սաուդյան Արաբիան 1976-1985 թթ.
ընթացքում նավթի վերամշակման ոլորտի զարգացման համար
հատկացրեց 16.2 մլրդ դոլար, որի շնորհիվ 1970-1988 թթ. ըն-
թացքում սաուդյան նավթի վերամշակման գործարանների հզո-
րությունն աճեց համարյա 3 անգամ` հասնելով 483 մլն բարելի:
Սաուդյան Արաբիան այս ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ
տեղը ողջ Ասիա-աֆրիկյան տարածաշրջանում` զիջելով միայն
Ճապոնիային (1.5 մլրդ բարել ցուցանիշով) 13 :
11
12
13
1969 թ.: Մանրամասն տե՛ս Sharikat al-Zayt al-Arabīyah al-Mahdūdah, նշվ.
աշխ., էջ 67:
Arabian Oil Company, http://www.aoc.co.jp/e/his/history.html.
″Middle East Economic Digest″, London, 1969, 13, N 50, p. 1536, Озолинг
В., նշվ. աշխ., էջ 131:
Кулямзин А., Страны Персидского залива, иммиграция и классовая струк-
тура, М., 1990, с. 38.
36