ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ներում իրավունք ստացավ հետախուզական աշխատանքներ ծավալելու Ծոցի ծովափնյա շրջաններում: « Արաբիեն օյլ »-ը 1957 թ. կոնցեսիոն պայմանագիր ստորագրեց Սաուդյան Արաբիայի, իսկ 1958 թ. հուլիսին` Քուվեյթի հետ 4` Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի սահմանագծում տեղակայված « Չեզոք գոտում » հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով 5: Հետախուզական աշխատանքների արդյունքում 1960 թ. « Արաբիեն օյլ »-ը հայտնաբերեց « Խաֆջի » նավթահանքը 6 և կոնցեսիոն հիմունքով սկսեց իրականացնել նավթի արդյունահանում, մշակում և վաճառք 7: « Խաֆջի » նավթահանքը մտնում է աշխարհի 30 ամենախոշոր նավթահանքերի ցանկի մեջ, որի նավթային պաշարները հաշվարկվում են ավելի քան 500 մլն բարել: Այս նավթահանքից արդյունահանված վառելանյութի 90 %-ն « Արաբիեն օյլ »-ն արտահանում է Ճապոնիա, ինչն ապահովում է Ճապոնիայի նավթային պահանջարկի 40 %-ը 8: 1961 թ. մինչ օրս « Արաբիեն օյլ » ընկերությունն արդյունահանել է ընդհանուր առմամբ 3.9 մլրդ բարել նավթ, որից 2.8 մլրդ-ն առաքվել է Ճապոնիա: Հետևաբար « Արաբիեն օյլ »-ից ստացված ողջ եկամտի 80 %-ը բաժին է հասնում Ճապոնիային, իսկ մնացած 20 %-ը հավասարապես բաժանվում է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև 9:
Հետագա հետախուզական աշխատանքների արդյունքում 1963 թ. « Արաբիեն օյլ »-ը հայտնաբերեց « Հոութ »-ը, որտեղից օրական արդյունահանում էր 2,160 բարել նավթ 10, իսկ 1967 թ. `
4
Քանի որ Քուվեյթը համարվում էր Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը, Տարո Յամաշիտան ՝ « Արաբիեն օյլ »-ի հիմնադիր տնօրենը, ստիպված էր գնալ Լոնդոն ՝ « Չեզոք գոտում » հետախուզական աշխատանքներ ծավալելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Մանրամասն տե ՛ ս Sharikat al-Zayt al-Arabīyah al-Mahdūdah, The 35-year History of the Arabian Oil Company, 1958-1993: A Bridge between the Arabian Gulf and Japan in War and Peace, 1995, p. 45.
5
Venn F., Oil Diplomacy in the Twentieth Century, London, 1986, p. 126.
6
Longrigg S., Oil in the Middle East, Its Discovery and Development, London, 1968, p. 311.
7
Sharikat al-Zayt al-Arabīyah al-Mahdūdah, նշվ. աշխ., էջ 54:
8
Озолинг В., նշվ. աշխ., էջ 127:
9
Obaid N., The Oil Kingdom at 100, Petroleum, Policymaking in Saudi Arabia, Policy Papers, Washington Institute for Near East Policy, Washington, 2000, p. 58.
10
Նավթի արտահանումը « Հոութ » նավթահանքից սկսեց իրականացվել
35