Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 34
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԵՎԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԵՏ
Սաուդյան Արաբիան և Ճապոնիան ռազմավարական
գործընկերներ են: Երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն
ավելի քան 60 տարվա պատմություն, հիմնված են փոխ-
շահավետության, երկու երկրների միջև բարեկամության և
սերտ համագործակցության վրա: Իհարկե, առաջին հերթին
Ճապոնիային հետաքրքրում է Սաուդյան Արաբիան իր նավ-
թային մեծ պաշարներով: Երկու կողմերը մեծ տեղ են տալիս
համաշխարհային նավթային շուկայի կայունությանը, որտեղ
Սաուդյան Արաբիան խաղում է կարևոր դեր՝ լինելով աշխարհի
ամենամեծ նավթային պաշարներն ունեցող պետությունը և
ՕՊԵԿ-ի կարևոր անդամ-պետություններից մեկը: Ճապոնիան
Սաուդյան Արաբիայի երկրորդ ամենամեծ առևտրային գործըն-
կերն է ԱՄՆ-ից հետո, որից ստանում է իր նավթային ներ-
կրումների 24.8%- 1 ը, իսկ Տոկիոն իր հերթին ներդրումների
տեսքով աջակցում է Սաուդյան Արաբիայի տնտեսության զար-
գացմանը:
Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտա-
կան հարաբերությունները հաստատվել են դեռևս 1955 թ.,
որին այնուհետև հաջորդեց տնտեսական հարաբերությունների
հաստատումը: Արդեն 1957 թ. Ճապոնիան ներգրավվեց նավ-
թի արդյունահանման գործընթացի մեջ: Ծագող արևի երկիրն
իր մեծ կապիտալի շնորհիվ կարողացավ ստեղծել «Արաբիեն
օյլ» ("Arabian Oil") նավթային ընկերությունը 2 , որը մտավ «Յոթ
քույրեր» միջազգային նավթային կարտելի կազմի մեջ 3 և մեր-
ձավորարևելյան տարածաշրջանում առկա ամերիկյան ու անգ-
լիական նավթային մենաշնորհների մրցակցության պայման-
1
2
3
Saudi Arabia remains Japan’s top oil supplier, 01.03.2016, http://english.
alarabiya.net/en/business/energy /2016/03/01/Saudi-Arabia-remains-Japan-s-
top-oil-supplier.html
Озолинг В., Экономика Саудовской Аравии, М., 1975, с. 125.
Peterson J., The Politics of Middle Eastern Oil, Washington, 1983, p. 3.
34