ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
խորացման միակ կռվան կարող է հանդիսանալ որոշ ապրանքատեսակների նկատմամբ երկուստեք արտոնյալ պայմանների ստեղծումը:
3. Թե ՛ Իրանը և թե ՛ Հայաստանն ըստ էության շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցով: Իրանը կարող է օգտվել Հայաստանի ՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունից և ԵՄ արտոնյալ համագործակցությունից ՝ իր ապրանքներն այդ շուկաներ առավել բարենպաստ ռեժիմով հասցնելու համար:
4. Հայաստանը պետք է առանց արգելքի իր ապրանքները ներկրի Իրան և նաև Իրանի տարածքով դուրս գա այլ շուկաներ:
5. Այսօր հայ-իրանական գազամուղն աշխատում է ոչ իր ամբողջական հզորության չափով: 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, իսկ հետագայում նաև 4-րդի կառուցմամբ հայ-իրանական էներգետիկ ոլորտում մենք նոր որակ և ռազմավարական հեռանկարներ կարող ենք արձանագրել:
6. Զբոսաշրջության ոլորտում անհրաժեշտություն է նկատվում խորացնելու աշխատանքները տուրօպերատորների, հյուրանոցների հետ: Հատկապես մարտ ամսին անհրաժեշտություն է զգացվում համակարգելու ժամանող իրանցիների խմբերի այցը, կազմակերպելու տարատեսակ միջոցառումներ: Բնականաբար, այդ օրերին ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության մարմիններն առավել ինտենսիվ աշխատանք պետք է իրականացնեն ՝ կանխելու հնարավոր առաջացած խնդիրները:
33