Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 32

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ գործիչներ և առևտրի ոլորտի ներկայացուցիչներ, ապա արդեն 2000-ականների սկզբներից Իրանի քաղաքացիները սկսեցին աստիճանաբար բացահայտել իրենց հարևան երկրին: Հայաս- տանն իրանցիների կողմից լայնածավալ սկսեց բացահայտվել 2008 թ.-ից: Այսպիսով, 2006 թ. Հայաստանի սահմանը հատել են մոտավորապես 30 հազար իրանցի, 2007 թ.` մոտ 40 հա- զար, 2008 թ.` մոտ 43 հազար, 2009 թ.` մոտ 87 հազար, 2010թ. մոտ 120 հազար, 2011թ. մոտ 134 հազար 25 : 2012 թ․ նկատվեց իրանցիների հոսքի նվազում, որը հիմ- նականում կապված է Իրանի նկատմամբ իրականացված պատժամիջոցների հետ, որն արդեն ազդում էր քաղաքացի- ների վրա, քանզի իրանական ռեալը օրօրի արժեզրկվում էր: 2016 թ. ՀՀ-ն և ԻԻՀ-ն որոշեցին վերացնել մուտքի ար- տոնագրերը երկու երկրների միջև: «Քաղաքացիների առանց մուտքի արտոնագրերի այցելությունների մասին» փոխըմբռն- ման հուշագիրը վավերացնելու հարցը քննարկվեց և ընդուն- վեց խորհըրդարանում: Նախատեսվում է, որ այցելությունների ժամանակ քաղաքացին առավելագույնը մինչև 90 օր կարող է գտնվել տվյալ երկրում 26 : Դա կարող է լինել անընդհատ 90 օր, կարող է լինել ընդհատումներով 180 օրվա ընթացքում: Առանց վիզայի ռեժիմը բնականաբար կխթանի զբոսաշրջիկների նոր հոսք ու կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ-ի և ԻԻՀ-ի քաղաքացիների փոխադարձ այցելությունների հա- մար: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 1. Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հե- տո Հայաստանում կարծում էին, թե Իրանը կվերանայի տնտեսության ոլորտում իր նախկին քաղաքականու- թյունը, հատկապես հարևան երկրների նկատմամբ: Ցավոք մինչ այս պահը դեռ Իրանը վարում է սեփական արտադրանքի հովանավորման քաղաքականությունը, ինչով դժվարացնում է այլ երկրների մուտքն իրանական շուկա: 2. Առևտրատնտեսության ոլորտում հարաբերությունների 25 26 Հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ, ապրիլի 3, 2012 թ., Երևան։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որո- շումը, 14.06.2016 թ., http://www.concourt.am/armenian/decisions/ common /2016/pdf/sdv-1281.pdf. 32