Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 31
ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
անկայուն իրավիճակ են ստեղծել նավթամթերքների գնագո-
յացման ոլորտում: Նախագծման աշխատանքներն ավարտվել
են, վերջնականապես հստակեցվում են խաղի կանոնները 22
(Ի.Գ.-Խոսքը վերաբերում է նավթի գնին, և փոխադրման ծախ-
սերին: Այս ծրագիրը դեռևս ամբողջովին օրակարգից դուրս չի
եկել):
Իրանական կողմը մեծ ցանկություն ունի ներգրավվելու
Հայաստանում հողմակայանների կառուցման գործում, ինչի
համար 2,5 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրել, որպեսզի
փորձնական հողմակայան կառուցեն Պուշկինի լեռնանցքում 23 :
Այն շահագործման է հանձնվել 2006 թ.: Այսօր ևս քննարկվում
են այդ ոլորտում համագործակցության խորացման հարցեր:
Երկու երկրների միջև էներգետիկ ոլորտի համագործակ-
ցության հաջորդ հատման կետը Արաքս գետի վրա կառուց-
վող հէկ-երն են: Այն լինելու է երկու հիդրոէլեկտրակայանից
բաղկացած կասկադ, մեկը Հայաստանի կողմում` Մեղրիում,
մյուսը` Ղարաչիլանում` Իրանում: Շինարարության ամբողջ ֆի-
նանսական խնդիրը կլուծի իրանական կողմը, որը հէկ կառու-
ցելուց հետո, 15 տարի կշահագործի այն և արտադրված էներ-
գիայով հետ կվերցնի իր ներդրումը, որից հետո Մեղր