Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 30

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ առանց խոչընդոտների անհրաժեշտության դեպքում միմյանց փոխանցելու էլեկտրաէներգիա: Այսօր արդեն քննարկվում է նաև գազի հետ կապված նոր ծրագիր: 2016 թ. օգոստոսի 4-ի ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ կստեղծվի «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրա- կան ընկերությունը, որը հնարավորություն կընձեռի ավելաց- նելու բնական գազի ներկրումն Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգ- տագործումը 20 : Հետագայում փորձ է արվելու իրանական գազը Վրաստան արտահանելու, ինչն իրականում ձեռնտու է բոլոր կողմերին: Վրաստանը հնարավորություն կստանա բազմազան դարձնելու գազի ներկրման աղբյուրը` ի հակակշիռ ադրբեջա- նականի: Հայաստանը, հանդիսանալով տարանցիկ երկիր, կստանա տարանցիկության վճար կամ դրան համարժեք գազ, որը կհոգա նրա էներգետիկ անվտանգության խնդիրները: Իրանն իր հերթին կմեծացնի գազի արտահանման աշխարհա- գրությունը: 1998 թ․ սկսած՝ շարունակվում են էլեկտրաէներգիայի փոխշահավետ սեզոնային փոխանակումները: Հայաստանն ամառային ամիսներին էլեկտրաէներգիա է տրամադրում Իրանին, փոխարենը այն ստանում է ձմեռային ամիսներին: Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության մեկ այլ ծրագիր է Հայաստանի տարածքում համատեղ նավթա- վերամշակման գործարանի կառուցումը: Այն եռակողմ ձևա- չափ ուներ` Հայաստան-Ռուսաստան-Իրան: Նախատեսվում էր Հայաստանում իրանական նավթի բազայի վրա կառուցել նավթավերամշակման գործարան: Այս պայմանագիրն առայժմ սառեցված է, որի հիմնական պատճառը թերևս նավթի գնի շուրջ եղած անհամաձայնությունն է 21 : Կողմերը որոշեցին մեկ այլ ծրագիր իրականացնել` պատ- րաստի նավթամթերքներ տեղափոխել Հայաստան` Թավրիզ- Արարատ ձգվող 8 մատնաչափ տրամագծով խողովակաշա- րով, որը բավարարելու է Հայաստանի պահանջարկը: Միջազ- գային նավթային շուկայում տեղի ունեցող փոփոխություններն 20 21 Կստեղծվի «Էներգաիմպէքս» ընկերություն, 4 օգոստոս 2016, http://www. gov.am/am/news/item/12562/. Տեղեկանք Հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ նիստի քննարկմանը ներկայացվող հարցերի մասին, ՀՀ ԱԳՆ, պատ- մադիվանագիտական բաժին, գործ 84, էջ 95: 30