ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ման ծրագրին, ինչը շատ ավելի կհեշտացնի այդ բեռների փոխադրման գործընթացը:
Դեռևս 1992 թ. փետրվարի 9-ին կնքված հայ-իրանական հռչակագիրը ներառում էր էներգետիկ բնագավառում համագործակցության հարցեր: Առաջին անգամ Հայաստան-Իրան գազատարի ծրագրի գաղափարն արծարծվել է 1992 թ. միջկառավարական համաձայնագրում: 2007 թ. մարտի 19-ին ի վերջո բացվեց հայ-իրանական գազատարի առաջին հատվածը: ԻԻՀ-ի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը բարձր գնահատելով Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններն էներգետիկայի, գազի, նավթի և ջրային ռեսուրսների ոլորտներում, նշեց. « Այդ ծրագրերի իրականացումը կամրապնդի երկու երկրների հարաբերությունները » 18: Ըստ էության այս ծրագրով նախատեսվում էր ԻԻՀ-ից ստանալ գազ, որը վերածվելու էր էլեկտրաէներգիայի և արտահանվելու էր Իրան երկու երկրների միջև կառուցված բարձրավոլտ էլեկտրահաղորդման երկու գծերի միջոցով: Այսօր արդեն աշխատանքներ են տարվում բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ուղղությամբ, որով էապես առաջընթաց կգրանցվի երկու երկրների միջև էներգետիկ համագործակցության բնագավառում: Էլեկտրահաղորդման 3-րդ գծի հիմնարկեքը տեղի է ունեցել 2010 թ. և պետք է ավարտին հասցվի 2017 թ.: Իրան- Հայաստան 400կՎ երկշղթա օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և « Նորավան » ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնելու մինչև 1000ՄՎտ-ի 19, որը կբարձրացնի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը: Այս ծրագիրը կյանքի կոչելը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի էներգետիկ համակարգերին միանալու իրար և
18
Президент ИРИ: Иран не видит никаких преград на пути дальнейшего развития взаимоотношений с Арменией, 20 марта 2007, http:// www. iran. ru / rus / news _ iran. php? act = news _ by _ id & news _ id = 45638.
19
Հայ-իրանական էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման համար իրանական կողմը կտրամադրի 107,9 մլն եվրո գումար, 13.08.2015, http:// armenpress. am / arm / news / 815250 / hay-iranakan-elektrahaxordman-3- rd-gtsi-karucman-hamar. html.
29