ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
մերը գիտակցում էին, որ այն բավական ֆինանսներ պահանջող ծրագիր է, և որ դրա կառուցման մեջ երկու երկրներն էլ ունեն իրենց շահերը: Հայաստանը, այսպիսով, կարող է դուրս գալ շրջափակված վիճակից: Իրանը ցանկանում է այլընտրանքային ճանապարհ ունենալ դեպի Եվրոպա, ինչպես նաև խորացնել համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ: Սակայն Հայաստանի տարածքում կառուցվող երկաթգծի արժեքը որոշ տվյալներով կազմելու է 3 մլրդ 200 մլն դոլար, որը Հայաստանն այս պահին չի կարողանում հայթայթել 15: Միևնույն ժամանակ 2016 թ. փետրվարին Ադրբեջանի նախագահի Իրան կատարած այցի շրջանակներում ԻԻՀ-ի նախագահ Հ. Ռոհանին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մինչև 2016 թ. ավարտը Իրանի և Ադրբեջանի երկաթգծերը կմիավորվեն 16: 2016 թ. դեկտեմբեր ամսվա տվյալներով դեռ այդ աշխատանքներն ավարտված չեն, և երկաթգծերի միանալուն դեռ շատ կիլոմետրեր կան:
Հատկանշական է, որ Հայաստանն Իրանի համար դառնում է ցամաքային ճանապարհի այլընտրանք: 2016 թ. նոյեմբերի 23-ին Գերմանիայից Իրան հասան առաջին բեռները նոր, այլընտրանքային ճանապարհով: Բեռնափոխադրությունն իրականացվեց Սև ծովով, հասավ Փոթի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով Հայաստան` մինչև Երասխ կայարան, այնտեղից էլ բեռնատար մեքենաներով հասցվել է Իրան: Համաձայն Իրանի միջազգային տրանսպորտի ասոցիացիայի քարտուղար Ղոլամհոսեյն Ամիրի. « Բեռնափոխադրման ծախսը նոր ուղիով կազմեց 1-2 % ավելի ցածր » 17, քան Թուրքիայի տարածքով անցնելու դեպքում: Հաշվի առնելով, որ վերջին տարիներին Թուրքիայի տարածքով Եվրոպայից եկող բեռների տեղափոխումը խնդիրներ է առաջացնում, կարծում ենք, որ այս նոր ուղղությունը գերակա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության համար: Իսկ տարիներ հետո հնարավոր է հավելյալ ֆինանսական հատկացումներ հայթայթելու պարագայում անդրադառնանք Հայաստան-Իրան երկաթգծի կառուց-
15
Հայաստան-Իրան երկաթգծի 3 մլրդ 200 մլն-ոց ծրագրի համար ներդրում է անհրաժեշտ http:// galatv. am / hy / news / 3-200 /.
16
Рухани: Железные дороги Ирана и Азербайджана будут соединены к концу года http:// kavkasia. net / Azerbaijan / 2016 / 1456259604. php.
17
1st European Cargo Bypasses Turkey to Reach Iran, November 22, 2016, https:// financialtribune. com / articles / domestic-economy / 54005 / 1st-europeancargo-bypasses-turkey-to-reach-iran.
28