Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 27
ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
թարկել և դարձնել պատրաստի արտադրանք, վրան փակցնել
«Արտադրված է Հայաստանում» և արտահանել միջազգային
շուկա: Հատկապես դա դառնում է արդիական Հայաստանի՝
ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Հայաստանը նաև օգտվում է
ԵՄ 28 երկրներ արտոնյալ պայմաններով ապրանք ներմուծելու
իրավունքից:
ՀՀ-ԻԻՀ համատեղ ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել
կամ մնացել են թղթի վրա
Ժամանակին բավականաչափ քննարկվում էր Մեղրի-
Նորդուզի սահմանային շուկայի հարցը, որն արդյունավետ
չգործեց` մեխանիզմների բացակայության և օրենսդրական
դաշտում առկա հակասությունների պատճառով: Այն մի քանի
անգամ բացվեց և փակվեց: Ըստ հայ-իրանական միջկառավա-
րական հանձնաժողովի համանախագահ Ա. Մովսիսյանի.
«…այն նպատակները, որ ունեինք, չիրականացան: Փաստո-
րեն դա դարձել էր մի շուկա, որն արդյունք չտվեց» 13 :
2004 թ. Իրանում՝ Ջուլֆայում, ստեղծվեց «Արաս» ազատ
առևտրի գոտին, որը ստեղծման առաջին տարիներին ոչ
լիարժեք էր գործում: Ազատ առևտրի գոտին ազատված է հար-
կերից: Հարկային պարտավորություններն անհրաժեշտ չեն
նաև արտահանման ժամանակ 14 : Այսօր արդեն նկատվում է
առևտրի գոտու ակտիվությունը, որտեղ հայկական ընկերու-
թյունները ևս կարող են լավագույնս ներկայացնել իրենց ար-
տադրանքը:
Հայ-իրանական բանակցություններում առանձնահատուկ
տեղ էին զբաղեցնում Քաջարան-Մեղրի թունելի վերաբերյալ
քննարկումները, որը սակայն ֆինանսական խնդիրների պատ-
ճառով չիրականացավ:
Հայաստան-Իրան հարաբերությունների հաստատումից ի
վեր բանակցությունների օրակարգում է գտնվել Հայաստան-
Իրան երկաթգծի կառուցման ծրագիրը, որը տնտեսական
անվտանգության ևս մեկ երաշխիք կդառնա Հայաստանի
համար: Բնականաբար քննարկումների հենց սկզբից էլ կող-
13
14
Հարցազրույց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
(2001-2014 թթ.), Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի
համանախագահ (2006-2014 թթ.) Արմեն Մովսիսյանի հետ, հունիսի 15,
2013, Երևան:
Իրանը հայ գործարարներին լայն հնարավորություններ է առաջարկում
սահմանամերձ «Արաս» ազատ առևտրի գոտում, 11.11.2014, http://www.
yerkirmedia.am/wap.php?act=news&lan=hy&id=23005.
27