Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 26

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ տարբեր տեսակի քիմիական նյութեր և տարրեր, գորգ և այլն 11 : Ընդհանուր առմամբ Իրանից Հայաստան ներմուծվում է ավելի քան 600 անուն ապրանք՝ Հայաստանից Իրան արտա- հանվող շուրջ 100 անուն ապրանքի դիմաց 12 ։ Որոշ տվյալներով Հայաստանում գրանցված են իրանա- կան մոտ 2000 ձեռնարկություններ։ Իսկ 2016 թ. դրությամբ Իրանում չի գրանցվել ոչ մի հայկական ընկերություն: Իրանի նման քաղաքականությունը կարող է կապված լինել նրա նկատմամբ իրականացված պատժամիջոցների և սեփական արտադրողին պաշտպանելու հետ: Իրանի և միջազգային վեցնյակի միջև 2015 թ. ձեռք բերված միջուկային համաձայ- նությունից հետո Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոց- ներ հանվեցին, որը հնարավորությունների լայն դաշտ է բա- ցում իրանական գործարար աշխարհի առջև: Իրանական կողմը կարող է վերանայել ՀՀ-ի նկատմամբ իր տնտ եսական քաղաքականությունը, որը մեծապես կնպաստի հայ-իրանա- կան առևտրային համագործակցությանը: Հայաստանն առա- վել արդյունավետ կարող է համագործակցել Իրանի հյուսի- սային նահանգների հետ: Այսօր Ատրպատականը` Իրանի հյու- սիսային նահանգը, որին սահմանակցում է Հայաստանը, վե- րածվում է խոշոր բիզնես-նահանգի: Մոտ 3 միլիոնանոց Թավ- րիզն ավելի մեծ առևտրաշրջանառություն ունի, քան Հայաս- տանը, նրա բյուջեն մի քանի անգամ ավելի մեծ է, քան Հա- յաստանի Հանրապետության բյուջեն: Առկա տեղեկատվության համաձայն՝ Թավրիզի բյուջեն կազմում է Թեհրանի բյուջեի մո- տավորապես 30%-ը: Ակնհայտ է, որ Ատրպատական նահանգի ղեկավարությունը, հաշվի առնելով նրանց թյուրքախոս լինելու հանգամանքը, պետք է որ ցանկություն ունենա մեծացնելու առևտրաշրջանառությունը սահմանակից երկրի հետ: Այսօր հայ-իրանական տնտեսական համագործակցու- թյանը կարող են նպաստել համատեղ ծրագրերի իրականա- ցումը, օրինակ՝ հնարավոր է Իրանից կիսավարտ ապրանքա- տեսակները բերել Հայաստան, ամբողջական մշակման են- 11 ՀՀ մաքսային ծառայություն, ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2010-2011 թթ.), http://www.customs.am/Content.aspx?itn= csCIcsa2011. 12 Ինչ ենք վաճառում Իրանին և ինչ ենք այնտեղից ներմուծում. ՀՀ-Իրան առևտրի իրական պատկերը (ինֆոգրաֆիկա, http://b4b.am/news/ 25.01.2016 թ.: 26