Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 25

ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ տանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրա- պետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներ- դրումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը 8 : Բանակցություններից հետո ԻԻՀ-ի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարա- րեց, թե Իրանը և Հայաստանը տնտեսական և առևտրային կապերը խթանելու նպատակով հող են նախապատրաստում ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ 9 : 2012 թ. Ապ- րիլի 29-ին ԻԻՀ-ի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առա- ջարկեց իր օգնականներին «Պատրաստել ազատ առևտրի գործունեության համար պայմանները»` ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների կարևորու- թյունը 10 : Այսպիսով, հայ-իրանական տնտեսական հարաբերու- թյունների զարգացման կարևոր խնդիրներից են արտահան- ման և ներմուծման հարաբերակցության կարգավորումը, ներ- դրումների ներգրավումը: Այս խնդիրների լուծումը զգալիորեն կախված է հայ-իրանական առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և կատարելագործման գործընթացից: Չնայած հայկական ապրանքները մեծ դժվարությամբ են մուտք գործում իրանական շուկա, սակայն առկա թվերը հու- շում են, որ որոշակի ծավալի ապրանք այնուամենայնիվ մտնում է իրանական շուկա: Հայաստանից արտահանվող ապրանքների գերակշռող մասը կազմում են քիմիական ար- դյունաբերության ապրանքները, մետաղյա ջարդոնները, թա- փոնները, հանքահումքային ապրանքները, երկակի նշանակու- թյան օգտագործման ապրանքները: Իսկ ահա Իրանից Հայաստան ներկրվել են կենսական նշանակության ապրանքներ, օրինակ` կաթնամթերք, ձու, չո- րացված մրգեր, տոմատի մածուկ, սոխ և սխտոր, մրգեր, ցո- րեն, բրինձ, ինչպես նաև նավթային կոքս, բիտում, որն օգ- տագործվում է ասֆալտի մեջ, ծծմբաթթու, ազոտական թթու, 8 ՀՀ նախագահի և Իրանի նախագահի համատեղ հայտարարությունից, 23.12.2011 թ., http://www.aravot.am/2011/12/23/287212/. Iran, Armenia mulling free trade agreement, Tehran Times, Dec.25 2011, http://www.tehrantimes.com/economy-and-business/93896-iran-armenia- mulling-free-trade-agreement. 10 The Armenia-Iran Relationship: Strategic implication for security in the Sout Caucasus region, Ed․ by Claude Moniquet and William Racimora, European Strategic Intelligence & Security Center, 2013, p. 8. 9 25