Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 24

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
2004 թ. առաջին անգամ Հայաստան ժամանեց ԻԻՀ, նախագահը, որով նոր հարթության վրա դրվեցին երկկողմ հարաբերությունները: Մ. Խաթամիի հետ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը կարևոր քննարկումներ ծավալեց երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները գտնելու վերաբերյալ և այցի ավարտին ստորագրեց 7 համաձայնագիր, որոնց զգալի մասը տնտեսական հարաբերություններին էր վերաբերում: 2006 թ. հունվարին Թեհրանում տեղի ունեցավ Իրան-Հայաստան կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ընթացքում կողմերն ընդգծեցին « Հյուսիս-Հարավ առանցքում » Հայաստանի պարտադիր մասնակցությունը: Նիստի ժամանակ ԻԻՀ-ի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Դավուդ Դանեշ Ջաֆարին գոհունակությամբ արձանագրեց, որ 2005 թ. զգալիորեն աճել է Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը, 2005 թ. Իրանը Հայաստան է արտահանել 150 մլն դոլարի ապրանք, իսկ Հայաստանը` 40 մլն դոլարի ապրանք Իրան 6: Սակայն այս թվերից նկատելի է, որ Իրանը դեռ տեղական արտադրանքի նկատմամբ շարունակում է վարել պրոտեկցիոնիստական քաղաքականություն, ինչով էլ պայմանավորված է հայկական ապրանքների դժվար մուտքն իրանական շուկա:
2006 թ. հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն աշխատանքային այցով մեկնեց ԻԻՀ, որի հիմնական նպատակն էր հստակեցում մտցնել միջտնտեսական հարաբերություններում, հատկապես էներգետիկայի ոլորտում` հայ-իրանական գազատարի, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի կառուցման բնագավառում 7:
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրավերով 2011 թ. դեկտեմբերի 23-ին Հայաստանում էր գտնվում ԻԻՀ-ի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախագահներն ընդգծեցին Հայաս-
6
В Тегеране проходит шестое заседание Межправительственной комиссии по торгово – экономическому сотрудничеству Ирана и Армении, 31 января 2006, http:// www. iran. ru / rus / news _ iran. php? act = news _ by _ id & news _ id = 37132, В 2005 г. товарооборот между Ираном и Арменией составил 190 млн. долл. США, 01 февраля, 2006, http:// www. iran. ru / rus / news _ iran. php? act = news _ by _ id & news _ id = 37160 ․
7
Тегеран и Ереван высоко оценивают уровень ирано-армянского сотрудничества, ИРНА, 18 декабря 2006 года, http:// www. irna. ir / ru / news / view / menu-291 / 0612181577142243. htm ․
24