Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 23

ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Իրան միջազգային արդյունաբերական ցուցահանդես, որին հաջորդում է երևանյան բիզնես-ֆորումը: Սակայն մինչև այսօր էլ երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգա- ցումը խոչընդոտում են մի շարք խնդիրներ: Դրանք հիմնա- կանում վերաբերում են մաքսային ոլորտին, ինչպես նաև օրենսդրական դաշտի անկատարությանը: Այն հնարավոր կլինի լուծել երկու երկրների մաքսային ու հարկային տոկոսա- դրույքների իջեցման, արգելքների վերացման, արտահանման ու ներմուծման օրենքների պարզեցման ու դյուրացման ճա- նապարհով 3 : 2000-ական թվականների սկզբին նկատվում էր հայ-իրա- նական առևտրային կապերի որոշակի թուլացում 90-ական- ների առաջին կեսի համեմատությամբ, քանզի հայկական շու- կա թափանցեցին ռուսական ապրանքները, որոնք ավելի որակյալ և «հարազատ» էին Հայաստանին: Հետագայում Հա- յաստանի շուկա թափանցեցին եվրոպական ապրանքներ, որոնք ինչ-որ առումով դուրս մղեցին թե՛ պարսկական և թե՛ ռուսական ապրանքները 4 : 2000 թ. Իրանը Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բելգիայից հետո գրավեց 4-րդ տեղը 5 : Բոլոր պայ- մանավորվածություններով հանդերձ իրանական շուկան շա- րունակում է փակ մնալ հայ արտադրողների համար: Թեև այդ երկրում հայկական ապրանքատեսակների ներմուծումն արգե- լող որևէ որոշում չկա, սակայն իրանական մաքսատանը խո- չընդոտներ են ստեղծվում: Ուշագրավ է, որ ՀՀ բոլոր երեք նախագահներն էլ ար- տաքին քաղաքականության ոլորտում խիստ կարևորել են հայ- իրանական հարաբերությունները՝ ուշադրության կիզակետում պահելով հատկապես տնտեսական հարաբերությունների բա- րելավումը: 3 4 5 Հայ-իրանական գործարար համաժողովի մասնակիցների դիմումը երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշ- տոնյաներին, 21 նոյեմբերի, 1998 թ․, ՀՀ ԱԳՆ, Պատմադիվանագիտա- կան բաժին, գործ 84, էջ 46, 47: Թորոս Թորոսյան, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական կապերը /հիմնախնդիրներ և հեռանկարներ/, Հայաստան. Ֆինանսներ և էկոնոմիկա, Երևան, N 6-7, 2002 թ., էջ 80: ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի այցն Իրան, Արաքս, Թեհրան, 24 (107), հունվար, 2002, էջ 20: 23