Contemporary Eurasia, Economic and Political Issues, volume V (1) Contemporary Eurasia volume V (1) | Page 22

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ հռչակագիրը 1 , որտեղ արծարծվում էին երկու երկրների միջև տնտեսական համագործակցության սկզբունքները: 1992 թ. նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոս- յանի հրամանագրով ստեղծվեց «Հայ-իրանական կապերի կոորդինացման միջպետական հանձնաժողովը», որը մեծ ազ- դեցություն ունեցավ հայ-իրանական տնտեսական հարաբերու- թյունների աստիճանական զարգացման ու ծավալման գոր- ծում: Նույն ժամանակամիջոցում` 1992 թ., երկու երկրների մի- ջև առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու նպատակով Թեհրանում ստեղծվեց «Իրան-Հայաստան առևտրային պալատ»` իրանահայ գործարար Լևոն Ահարոն- յանի գլխավորությամբ: 1990-ական թվականներին Հայաստանի արտաքին տնտեսական կապերի մեջ Իրանը գրավում էր երկրորդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանին: 1994 թ. համեմատությամբ եր- կու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացավ երեք անգամ և հատեց տարեկան 200 մլն դոլարի սահմանը: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ 1995 թ. ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև ստորագրվեց առևտրատնտեսական համագոր- ծակցության վերաբերյալ համաձայնագիրը: Այդ համաձայնա- գրի 1-ին կետով նախատեսվում էր փոխշահավետության հի- ման վրա և յուրաքանչյուր երկրի օրենսդրության շրջանակ- ներում զարգացնել երկարաժամկետ առևտրատնտեսական համագործակցություն: Համաձայնագրի 3-րդ կետով միմյանց պետք է տրամադրվեր առավելագույն բարենպաստության ռե- ժիմ` առևտրատնտեսական հարաբերությունների գծով 2 : 1997 թ. Երևանում կազմակերպվեց իրանական արդյու- նաբերական և լայն սպառման ապրանքների մեծ ցուցահան- դես, որն ունեցավ շարունակական բնույթ: Այդ ցուցահան- դեսներն առևտրական, արդյունաբերական ընկերություններին հնարավորություն են տալիս ճանաչելու միմյանց ապրանքա- նմուշները և փոխշահավետ պայմանագրեր կնքելու: Այս ցու- ցահանդեսների աշխարհագրությունը հետագայում ընդլայն- վեց, և այժմ իրականացվում է նաև Հայաստան-Ռուսաստան և 1 2 ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական բանբեր, Հայաստան-Իրան, Վենետիկ, 1993 թ., էջ 19: Համաձայնագիր ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբե րյալ, ՀՀ ԱԳՆ, Պատմադիվանագիտական բաժին, ցուցակ 1, գործ N 286: 22